Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2013թ.-ին Սյունիքից պետբյուջե մուտք է եղել 9 մլն 900 հազար դրամ

Հունվար 10,2014 20:09

2013 թվականին Սյունիքի մարզի շրջակա միջավայրին  հասցված վնասներից եւ տուգանքներից պետբյուջե մուտք եղած գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է: Ինչպես տեղեկացանք ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից՝ 2013թ.-ին պետբյուջե մուտք եղած գումարը կազմել է 9 մլն 900 հազար դրամ, իսկ 2012թ.-ին՝ 17 մլն դրամ: Մոտ 15 մլն դրամ գումարի հասցված մի շարք գործեր էլ  այս պահին  դեռեւս գտնվում են դատական մարմիններում:  9 մլն 900 հազար դրամ գումարից միայն 4 մլն 235 հազար դրամը կազմել է ԻԻՀ քաղաքացու ավտոմեքենայի վթարի հետեւանքով ավտոցիստեռնից ճանապարհամերձ հողատարածք ու  Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետ թափված ժավելի խտահեղուկի հասված վնասից:

Ինչպես այն ժամանակ տեղեկացրել էինք՝ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման եւ ձկների ոչնչացման հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված 4.235.000 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էր: Ագարակի կոմբինատում բնապահապանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում էլ 474 հազար 600 դրամի վնաս էր հայտնաբերվել՝  կոմբինատի պոչատարից ջրային ռեսուրսների աղտոտում էր եղել: Մարզի ճանապարհաշինարարական ընկերությունները եւս շրջակա միջավայրին  վնաս են հասցրել: Ստուգումների արդյունքում՝ այստեղ հողերի աղտոտման դեպքեր են հայտաբերվել: Մարզի հանքարդյունաբերական ընկերությունների կողմից շրջակա միջավայրին հասցված վնասներից առավել շատ գումարներ պետբյուջե մուտք էր արվել 2012թ.-ին: Ամենաշատ վնասը հասցվել էր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերություն (ներկայիս «Դանդի փրիշս մեթալս Կապան») կողմից: «Ընկերությունը 2012թ.-ին շրջակա միջավայրին հասցրել էր  7 մլն 300 հազար դրամի եւ 1 մլն 704,8 հազար դրամի վնասներ, Զանգեզուրի պղնաձամոլիբդենային կոմբինատի կողմից հասցվել էր 294 հազար դրամի վնաս, իսկ Ագարակի կոմբինատի կողմից  վնաս չի արձանագրվել»,- փոխանցեցին Սյունիքի տարածքային բաժնից:  819 հազար դրամ էլ հաշվարկվել էր Իրանի քաղաքացու վարած ավտոմեքենայի վթարի հետեւանքով Վարարակն գետ թափված դիզվառելիքի հասցրած վնասից: Իսկ մնացածը՝ կենդանական եւ բուսական աշխարհին հասցված վնասներն են:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031