Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի երգչուհին պատասխանել է Լյուբիկ Չիբուխչյանին

Հունվար 10,2014 18:19

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանին հարցրինք, թե նա ինչ կարծիք ունի նույն միության անդամ, Տավուշի մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանի կողմից ադրբեջանցի երգչուհի Էլնարե Աբդուլաեւային նվիրված «Էլնարա» պոեմի մասին: Ս. Բեգլարյանն ասաց. «Նախ՝ Լյուբիկը, որքան ես գիտեմ,  ադրբեջաներեն չգիտի, չի հասկանում այդ երգչուհու երգած երգերի բովանդակությունը: Ես գիտեմ թուրքերեն, որը ադրբեջաներենի եղբայր լեզուն է, ադրբեջաներեն հասկանում եմ: Մեր տանը (Նոյեմբերյանում), քանի որ Հ2 հեռուստաընկերությունը այլեւս չի ցուցադրվում, ցուցադրվում է ադրբեջանական  ալիք, որտեղ  ես ամեն օր լսում եմ երգեր, որոնք անեծք են հայ ժողովրդի նկատմամբ, որտեղ Ղարաբաղի պահանջ է, որտեղ ելույթ է ունենում ադրբեջանցի  մի  դերասանուհի, որը նախկինում եղել է Երեւանի Ջաբարլիի անվան  ադրբեջանական թատրոնի դերասանուհի: Եվ  դերասանուհին  ասում  է ՝ ես կարոտել եմ իմ  հայրենիքը: Լրագրողը հարցնում է ՝ ո՞րն է  քո հայրենիքը: Ասում է՝  Էրիվանը, Արեւմտյան Ադրբեջանը, Հայաստանը նրանց համար գոյություն չունի: Ես Թեքալիում մասնակցել եմ հարավկովկասյան հաշտեցման գործընթացներին, դեմ չեմ հաշտությանը: Սակայն, գիտե՞ք՝ ում հետ պետք է հաշտվել՝ ով  ձեզ հաշտության ձեռք է մեկնում: Սակայն երբ ադրբեջանցին մեզ ընդհանրապես չի համարում ազգ, մեզ ընդհանրապես  չի տեսնում,բոլոր դասագրքերում ընդհանրապես չկա Հայաստան բառը, գրված է  Արեւմտյան Ադրբեջան, ո՞ւմ հետ հաշտվենք:

Ինձ համար  տարօրինակ  եւ զարմանալի է, որ Հայաստանի գրողների միության անդամ Լյուբիկ Չիբուխչյանը գիրք է ձոնում ադրբեջանուհուն: Դուք պատկերացնո՞ւմ եք հակառակը: Գիտե՞ք, որ ադրբեջանական եթերում Մուսլիմ Մագոմաեւի երգերը չեն հեռարձակվում, որովհետեւ նա մեծարվեց, փառաբանվեց Առնո Բաբաջանյանի երգերի շնորհիվ: Ադրբեջանում «Միմինո» ֆիլմում  Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ կադրերը  միտումնավոր ցուցադրում են տեխնիկական խոտանով: Եթե ձոնել է Լյուբիկը, նրան կարող ենք  հարցնել՝ դու գիտե՞ս այդ երգերից որեւէ  մեկի  բովանդակությունը: Իհարկե, չգիտի: Այս խոսքս  թող չլինի թիկունքից հարվածի նման մի բան, չեմ տեսել ոչ գիրքը, ոչ Լյուբիկին, բայց անընդհատ ինձ  զանգում են, հարցնում են, թե ինչո՞ւ է Լյուբիկը գրել: Լյուբիկի գրելը դա իր խնդիրն է, ստեղծագործողն ազատ մտավորական է, ինքը կարող է գրել  ինչ ուզում է, այլ բան է՝ դա իր խղճի, իր բարոյականության հարցն է: Ադրբեջանցիները Լյուբիկի գիրքը դրոշ կդարձնեն, որ տեսեք՝ հայերը գնահատում են մեր արվեստը»: Սամվել Բեգլարյանն ասաց, որ Լ. Չիբուխչյանը  գրքեր է ձոնել  նշանավոր տարբեր մարդկանց, որ  նա պետք է գիրք  ձոնի նաեւ մարզպետ Արմեն Ղուլարյանին, ով Չիբուխչյանի համար մեծ ավանդ ունի:

Lyubik-Chibuxchyan1

Հունվարի 10-ին մեզ զանգահարեց  Լյուբիկ Չիբուխչյանը եւ  հայտնեց, որ միջազգային լրատվամիջոցները, մասնավորապես՝ BBC-ն  մեծ ուշադրություն են դարձնում իր ստեղծագործություններին: Չիբուխչյանի խոսքերով՝ ադրբեջանցի երգչուհի Էլնարե Աբդուլաեւան Ֆեյսբուքով պատասխանել է  այդ կերպ նրան  հղված իր նամակին,  երգչուհին հայտնել է, որ ադրբեջանական «ԱԶ  ՏՎ» հեռուստաընկերությամբ  ինքը  անդրադառնալու է Լյուբիկ Չիբուխչյանին: Չիբուխչյանի վկայությամբ՝ ինքը չի կարողացել դիտել այդ հաղորդումը: Տավուշի մարզպետի  խորհրդականն ասաց, որ ինքը ներկայումս ակտիվ կերպով ստեղծագործում է, ավարտել է  ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին նվիրված  «Կայծակ  սանձողը» ստեղծագործությունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. ivan says:

    Մարզպետ Ա.Ղուլարյանի դեգրադացման աստիճանը կարելի չափել Լյուբիկի
    ,,ստեղծագործություններով,,:

  2. Garegin says:

    Փաստացի մարզպետի խորհրդական Լ.Չիբուխչյանն ադրբեջանցի երգչուհու վերաբերյալ պոեմ գրելով, ադրբեջանցիների հետ կապ պահպանելով, ՀՀ պետբյուջեից աշխատավարձ և Տավուշի մարզպետի կողմից լրավճարներ ստանալով ապազգային քաղաքականություն է ծավալում ու համապատասխան մարմիններից ոչ ոք դրան չի անդրադառնում: Խայտառակ վիճակ է: Տավուշի մարզպետի ու նրա խորհրդականի նման թշնամապաշտ պաշտոնյաների շնորհիվ է, որ մարզի արտագաղթը բացառիկ տեմպերի է հասել:

  3. Լևոն Մելքումյան says:

    Լսել էինք, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չի, բայց, որ BBC -ին հետաքրքրող բանաստեղծություններ գրելու համար էլ խելք պետք չի՝ առաջին անգամ ենք տեսնում:

  4. Aram says:

    Խորին հարգանքով եմ վերաբերվում Ս.Բեգլարյանին, սակայն ժամանակը չէ, որ ՀՀ գրողների միությունը Տավուշի մարզային բաժանմունքի առաջարկով անդրադառնա Լ.Չիբուխչյանի ՛՛ստեղծագործություններին՛՛ և համապատասխան գնահատական տա: Պարզ երևում է, որ մարզպետը գրպանում ունի մարզի իրավապահներին:

  5. Ashot says:

    Եվ նմանատիպ ,,հանճարեղներ,, է նշանակում Տավուշի ակադեմիկոս,գնդապետ,ամենազորեղ մարզպետը իր ենթակայության բոլոր պաշտոններում:

  6. Ara says:

    Լ.Չիբուխչյանն ադրբեջանցի երգչուհուն ստեղծագործություն է նվիրում, ֆեյսբուքի միջոցով նրա հետ նամակագրական կապի մեջ է, սահմանամերձ մարզի մարզպետի աջ թևն է ու նրա խորհրդականը: Էլ ինչ է պետք ազգային անվտանգության համակարգին իր անմիջական գործունեությամբ զբաղվելու համար: Մի թե չի երևում, որ Տավուշի մարզպետտը գորբաչովյան մեթոդով քանդում է մեր երկիրը:

  7. Arman says:

    Շնորհակալ եմ Ս.Բեգլարյանից ամեն ինչ տեղին ասելու համար, սակայն չի ասվում ամենակարևորը՝ ինչ խնդիր է կատարում Տավուշի մարզպետը Լ.Չիբուխչյանի միջոցով, իհարկե բացի ադրբեջանցիներին հաճոյանալուց և …:

  8. Suren says:

    Տավուշի մարզում խելացի մարդիկ շատ քիչ տեղ ունեն,կարելի է ասել համարյա չեն մնացել: Նմանատիպ հանճարների խորհուրդով աշխատող մարզպետից հավանաբար ուրիշ ոչինչ սպասել չի էլ կարելի:Եվ ինչ են մտածում պատկան մարմինները?

  9. karp says:

    Առանց ադրբեջանական հատուկ ծառայությունների հրահանգի Էլնարե Աբդուլլաևան
    չէր պատասխանի Լյուբիկի գեղգեղումներին:Նրա ժառանգական թրքասիրության
    դրսևորումները ադրբեջանցիները լավ են հիշում:Ընտանեական ադրբեջանամետ
    էքսցեսներին վերջ պետք է տրվի:

  10. samvel says:

    Հաջորդ ձոնն արդեն նվիրված կլինի լիսկային

  11. ԲՂԴՈ says:

    Էս մեր Ղուլը իրա Լյուբայի հետ դառել են ազգի դավաճան,Սերժն էլ սրանց նվերներա տալիս ու հովանավորում:Էսա մեր ապահով Հայաստանը:

  12. Spartak says:

    Հետո՞…Ասեցինք, խոսեցինք, նեղվեցինք, վիրավորեցինք ու վե՞րջ:Մազալու ժողովուրդ ենք դարձել:Հայրենիքի դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում:Սիրտս պայթում է, բայց ձեռքս ճար չկա:Քանի՞ գլխանի է այդ մարդը, որ նման քայլի է գնացել ու անպատիժ մնացել: ,,Քարե երազներ,, գրքի ադրբեջանցի հեղինակը, ով պատմական ճշմարտությունն է գրել, իր երկրում հալածվում է, նույնիսկ փորձել են ականջը կտրել:Իսկ մե՞նք…Ուզում եմ շատ բան գրել, հետո ինձ բռնացրեցի, որ զուր է ամեն ինչ՝ դատարկաբանություն:Եթե մարզպետի քթի ու հովանավորությամբ է արվում, էլ,էլ,էլ………Մի խոսքով:

  13. Վահե says:

    Իմ շատ սիրելի Ոսկան Սարգսյան և հարգելի Սամվել Բեգլարյան,պետք է ընդունել որ այս երկրում իշխանությունների միջակության պատճառով ինտելեկտուալ մարդիկ ստվերի տակ են պահում միջակներին և նրանք ինքնապաշտպանական բնազդով իրենց շրջապատում են նմանիկներով:Այս պարագայում հայտնվում են նոխկալի վիճակում,սակայն աններելի է իրավիճակը ,երբ իհայտ է գալիս դասական դավաճանությունը:

  14. Seda says:

    Լավ,որ Ղուլը անպատժելի է,նրան ամեն ինչ կարելի է,դա հասկացանք,բայց որևէ մեկը կասի թե ,,հայրենիքի այս տեսակ դավաճանությունն,, ինչու պետք է մնա առանց արձագանքի,Լյուբիկը պետք է ոգևորված շարունակի իր նամակագրությունը Էլնարայի հետ:Որևէ մեկը գիտի,թե ինչի մասին է և ինչ լեզվով է ,,մեծն մարզպետի,, խորհրդականը սոցիալական ցանցերում շփվում Էլնարայի հետ?Ճիշտ է,ասողին լսող է պետք.մեզ ոչ-ոք չի արձագանքում,ոչ -ոք պատասխան չի տալիս:Մինչև երբ կարող է շարունակվել այս ամենը?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031