Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող , «Նիվա» ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը Aravot.am-ի հեռախոսային զրույցի ժամանակ հայտնեց, որ քննիչ Հայկ Հակոբյանը գտնվում է հերթական արձակուրդում, եւ չի հեռացվել վարույթից:
Ինչ վերաբերում է վերահսկող դատախազին՝ Արմեն Առաքելյանին, նա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, անցել է կենսաթոշակի:
Գործի վերահսկողությունը ըստ տուժողի ներկայացուցչի, դրվել էր արձակուրդում գտնվող մեկ այլ դատախազի՝ Արթուր Սարգսյանի վրա:
Իսկ հսկողությունն իրականացնում էր Եղվարդի դատախազությունից Վահան Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նա ասաց. «Պաշտպանական կողմից փորձ է արվում արհեստական լարվածություն ստեղծել քննիչների եւ հսկող դատախազների միջեւ: Սրանով ի՞նչ են ուզում անել. պաշտպանել Վարդան Պետրոսյանի՞ն: Ոչ քննիչի, ոչ դատախազի գործողությունները կապ չունեն իրավիճակի «փոփոխության» հետ, եւ փուչ լարվածություն է ստեղծվում»