Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու հնարավոր չէ զարգացնել Երեւանի մետրոն. Ա1+

Հունվար 10,2014 17:23

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն իր կառուցվածքով չի զիջում աշխարհի այլ երկրների մետրոպոլիտեններին՝ վստահեցնում է ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը:
Այն, որ այսօր Մետրոյի ծննդյան օրն է, «Մարշալ Բաղրամյան» կայարանի ճարտարապետը չգիտեր, փոխարենը լավ գիտե հայկական մետրոյի կառուցման պատմության և խնդիրների մասին: Նրա խոսքով` հայկական մետրոպոլիտենը թերանում է միայն իր ծավալով և ժամանակակից դիզայնով:

Ալբերտ Զուրաբյանը չի կիսում այն կարծիքը, թե մետրոյի կայարանները միմյանց մոտ են տեղակայված: Ըստ նրա` կայարանների մոտ կամ հեռու կառուցելու համար բազմաթիվ պատճառներ կային. «Ճանապարհների կտրվածքի, թունելների դիրքի խնդիրներ կային, բացի այդ, այդպես են կայանները տեղակայվել, որ բնակչությունը հարմարավետ ձևով օգտվի», – նկատում է «Մարշալ Բաղրամյան» կայարանի ճարտարապետը:

Պարոն Զուրաբյանը մտահոգվում է` եթե ցանկություն լինի մետրոյի կայարաններն ավելացնել, ապա դա անհնար կլինի. «Քաղաքն այսօր հապճեպ է զարգանում, իր նախատեսված հատակագծով չի զարգանում, եթե ցանկանանք «Երիտասարդական» կայանի մի ելքը բացել, ապա դա հնարավոր չի լինի, որովհետև Սայաթ –Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցված եկեղեցին կխանգարի շինարարությանը», – կարծում է ճարտարապետը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031