Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բժշկուհին մեղադրվում է տարեցների տան բնակչուհուն վտանգի մեջ թողնելու մեջ

Հունվար 10,2014 17:25

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել է «Վանաձորի Տարեցների տուն» հիմնադրամի բժշկուհի Մարինե Դ.-ի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Մարինե Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Վանաձորի Տարեցների տուն» հիմնադրամի բժշկուհի, կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող և անգիտակից լինելու հետևանքով ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված տարեցների տան բնակչուհի Սվետլանա Դ.-ին, երկու օրվա ընթացքում օգնություն ցույց տալու իրական հնարավորություն ունենալով հանդերձ, թողել է անօգնական վիճակում:

Մարինե Դ.-ն նախկինում դատված չի եղել:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նրա որդին` Պարույր Գ.-ն, ինքնասպան էր եղել անցած տարվա դեկտեմբերի 26-ին:

Շրջանառվող լուրերի համաձայն` ինքնասպանության պատճառը մոր դեմ հարուցված քրեական գործն է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031