Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների՝ բողոքի երթն այսօր Ազատության հրապարակից հետո շարունակվեց կառավարության շենքի դիմաց:
Երթի մասնակիցներն այստեղ հանդիպեցին կառավարության շենքից դուրս եկող արդարադատության նախարարին եւ վիրավորանքներ հնչեցրեցին:
Լրագրողները պարոն Թովմասյանից հետաքրքրվեցին Շանթ Հարությունյանին տեւական ժամանակ տեսակցության հնարավորությունից զրկելու մասին, նախարարն ասաց. «Տեսակցություններն արգելել է նախաքննական մարմինը, բազմիցս եմ ասել` մի տվեք ինձ նման հարցեր, որովհետեւ ես արդարադատության նախարար եմ ու որպես իրավաբան չեմ կարող պատասխանել ձեր հարցին: Նախաքննության մարմինն ունի օրենքով նման լիազորություններ, տիրապետում է նախաքննության տվյալներին եւ նման որոշում է կայացրել: Կա ճանապարհ` դատարան»:
Հետո ասաց` ցտեսություն ու հեռացավ: Ակտիվիստները նրա հետեւից սուլեցին: Ցուցարարները նեղսրտել էին, որ նախարարը հրաժարվել է բարձրախոսով խոսել ու պատասխանել իրենց հետաքրքրող հարցերին եւ խոսել է միայն լրագրողների հետ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ