«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր դատապարտյալների հիվանդանոցում արգելել են հանդիպել Շանթ Հարությունյանին, բայց նրան հաջողվել է տեսակցել դերասան Վարդան Պետրոսյանին:
«Առողջությունը լավ է, որեւէ բողոք չունի: Այն կորուստները, որ ունեցանք` երիտասարդների մահը, ահավոր մեծ բեռ է բոլորիս վրա: Վարդանը նայում է դեպի ապագա, պատահածին որեւէ քաղաքական աստառ չի տալիս, թեեւ պետք է ասեմ, որ եթե այլ արվեստագետ լիներ` պրոիշխանական, միգուցե այնտեղ հայտնված չլիներ: Դրա համար կարծում եմ` հերթական անգամ օրենքը խտրականորեն է կիրառվում: Որեւէ փախուստի վտանգ նա չի ներկայացնում: Տրամադրությունը լավ էր, շփվում էր հարեւանների հետ եւ հույս ունի, որ արդարությունը կհաղթի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ