56-ամյա ազգությամբ քուրդ Մոհամադ Ասո Ասադը Հայաստան է ժամանել Նիդերլանդներից նախորդ տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին: Երկար տեւող հանգստյան օրերը զարմացրել են նրան, իր համար կարեւոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում:
Պարոն Մոհամադը պատմում է, որ ծնվել է Իրաքում, սակայն քաղաքական ապաստան է խնդրել Շվեդիայի իշխանություններից, որոշ ժամանակ ապրել է այնտեղ, հետո հանձնվել է Գերմանիային, այնուհետեւ գնացել է Ռուսաստան, սովորել է Սանկտ Պետերբուրգի Քրդական ակադեմիայում, հետո քաղաքական ապաստան է խնդրել Նիդերլանդներից, բայց այստեղ նրան միայն մարդասիրական ապաստան են տվել:
«Ինձ ծեծում էին այդ երկրներում, ուզում էին, որ ես ակտիվ չլինեմ, չգնամ Ռուսաստան, բայց ես շարունակում էի: Նրանք ուզում էին, որ ես լինեմ նրանց լրտեսը, ես չէի ընդունում նրանց առաջարկը: Ինչո՞ւ ընդունեի, ի՞նչը պիտի դառնա պատճառ, որ ես ծախեմ իմ ժողովրդին: Նրանք ինձ ուզում էին խաղալիք դարձնել իրենց ձեռքում՝ իրենց շահերի օգտագործման համար»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մանրամասները «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:
Անհեթեթություն: Պատկերացնում եք, եթե պրոֆեսիոնալ անվտանգության աշխատակիցները, հետախույզ(шпион) հավաքագրեին ծեծի մեթոդով? Ցեծում ու ինչ էին ասում` “եթե մեզ համար չաշխատես, կբռնենք ու նորից կծեծենք”? Իսկ ինչ վերաբերում է “Սանկտ Պետերբուրգի Քրդական ակադեմիաին”, ապա ասեմ, որ այդպիսի ուսումնական հաստատություն գոյություն չունի ոչ միայն Ս.Պետերբուրգում, այլեվ ամբողջ Րուսաստանում: Իմ կարծիքով այս մարդը հոգեկան խնդիրներ ունի: Կամ էլ պարզապես անգրագետ սուտասան է: