Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Յուրիկ Թ.-ի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության` 74-ամյա Յուրիկ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա սեպտեմբերի երեքին, ժամը 03-ի սահմաններում իր բնակարանում Զ. Մ.-ին և Վ. Ղ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մտել է ննջասենյակ և նախապես իր մոտ գտնվող կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջիններիս գլխի, պարանոցի, ուսերի, կրծքավանդակի շրջաններին:
Վ. Ղ.-ն դիմել է փախուստի, իսկ հատակին ընկած Զ. Մ.-ին Յուրիկ Թ.-ն շարունակել է հարվածներ հասցնել կացնով:
Կացնահարվածները եղել են Յուրիկ Թ.-ի կինն ու հարսը:
Յուրիկ Թ.-ն ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում:
Կարդացեք նաև
Նա նախկինում դատված չի եղել:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ