Հարավային Կորեայի շորթտրեկի հավաքականի մարզիչներից մեկը, որի անունն առայժմ չի հրապարակվում, հեռացվել է աշխատանքից՝ իր սանուհիներից մեկի հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Այդ երեւույթը եղել է դեռ 2012 թվականին, սակայն այն ժամանակ մարզչի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել: Երկրի մարզական չինովնիկներն այդ մասին տեղեկանալով վերջերս՝ մասնագետին անմիջապես հեռացրել են աշխատանքից:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեան շորթտրեկի համաշխարհային առաջատարն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի