Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Յուրա Բաղյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է , որ Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետի որդի Արագած Թամրազյանը դեկտեմբերի 24-ին Դիլիջանում արձակված կրակոցների գործով հետախուզման մեջ է: Պարոն Բաղյանն ասաց, որ սույն քրեական գործը դեկտեմբերի 27-ից գտնվում է ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության վարույթում, գործի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ինքը ոչինչ չի կարող ասել:
Իրավապահ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանը տեղափոխվել է եւ նշանակվել ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ է նշանակվել Արամ Ղազարյանը, որը մինչ այդ աշխատում էր որպես ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ:
Նույն աղբյուրների վկայությամբ՝ դեկտեմբերի 24-ին Դիլիջանում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ ներկայումս ոստիկանության կողմից հետախուզման մեջ է Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ Արագած Թամրազյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով, ստացված վնասվածքներից հիվանդանոցներում մահացել էին Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդի Նավասարդ Աբգարյանը եւ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդի Արտավազդ Թամրազյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Շատ ափսոս, որ ոչ-ոք չի ուզում ընդունել,որ Տավուշի մարզի պես ,,անտեր,, մարզ չկա: