Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-հնդկական համագործակցության նոր հեռանկարներ

Հունվար 10,2014 15:39

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում հայ-հնդկական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Կարևորելով հայ-հնդկական հարաբերությունների դինամիկ զարգացումը` նախարար Դումանյանն առաջնահերթ համարեց դեղարտադրության և դեղագիտության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնումը:

Նախարարը նշված ուղղությամբ համագործակցություն ծավալելու կարևոր գրավական համարեց երկկողմ շփումները և փոխայցելությունները հայ և հնդիկ դեղարտադրող և ներմուծող ընկերությունների միջև:

Դերենիկ Դումանյանն իր խոսքում նաև ընդգծեց ապրիլին Մումբայում կայանալիք դեղագործական մեծ ցուցահանդեսի կարևորությունը` հավելելով, որ ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայկական դեղարտադրողները:

Դեսպանը շնորհավորեց պատշաճ արտադրական գործունեության (GPM) հավաստագիր ստացած ընկերությանը: Նա նշեց, որ Հայաստանում GPM հավաստագրի տրամադրումը միջազգային շուկայում ակտիվ համագործակցության կարևոր երաշխիք է:

«Երկկողմ համագործակցության զարգացման նոր գրավական կարող է դառնալ փետրվարի 2-4-ը Հնդկաստանի Դեղերի արտահանումը խթանող խորհրդի պատվիրակության այցը Հայաստան և նրանց հանդիպումը Հայաստանի դեղարտադրողների և դեղներմուծողների միության, ինչպես նաև շահագրգիռ այլ կառույցների հետ»,-ասաց Սուրեշ Բաբուն` նշելով, որ պատվիրակության մեջ ընդգրկված են լինելու 15-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:
Կարևորելով բժշկական կրթության և բժշկագիտության դերը` Սուրեշ Բաբուն առաջարկեց հնդկական ավանդական բժշկության և հոմեոպաթիայի անվճար դասընթացների կազմակերպում, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ծանոթանալ հնդկական ավանդական բժշկության գաղտնիքներին: Նշենք, որ այն մեծապես կարևորվում է Հնդկաստանում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր:

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031