Շենգավիթ համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի առաջատար մասնագետ Կարինե Խաչատրյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հունվարի մեկից մինչ օրս համայնքում ծնվել է 40 երեխա՝ 15 տղա եւ 25 աղջիկ։
Ըստ նրա, վերջին տարիներին երիտասարդ ծնողներն իրենց երեխաների համար ավելի ժամանակակից անուններ են ընտրում կամ դնում են ծնողների անունները։ Կարինե Խաչատրյանի խոսքով, լինում են նաեւ դեպքեր, երբ արտասովոր անուններ են ընտրում։
«Մի քանի տարի առաջ հայրը ցանկացավ նորածին տղայի անունը կնքել պապիկի անունով՝ Դաժան։ Պատճառաբանելով, որ, ճիշտ է, անունը Դաժան է, բայց շատ լավ մարդ է։ Մենք կարողացանք համոզել եւ փոխել երեխայի անունը։ Նման դեպքեր շատ չեն լինում, բայց պատահում են»,-նշեց մասնագետը՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույն անուններն են դնում։
Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքներում ծնվել է 25 երեխա։ Նույն համայնքների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի առաջատար մասնագետ Ծովինար Սողոմոնյանի փոխանցմամբ տղա երեխաների անունների շարքը գլխավոր են Դավիթ, Նարեկ, Արտյոմ անունները, իսկ աղջիկներինը՝ էլենն ու Արեւիկը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում