Այսօր 66 տարեկանում հանկարծամահ է եղել Գյումրու Նորավան թաղամասում բնակվող, խորհրդային ժամանակաշրջանի ամենահայտնի օրենքով գողերից մեկը` Ասատուր Պետրոսյանը:
Գյումրեցիների ասելով, նա վերջին շրջանում առողջական որոշակի խնդիրներ ուներ, մասնավորապես կապված արյան ճնշման հետ և գերադասում էր շատ ակտիվ գործունեությամբ չզբաղվել այն ոլորտում, որտեղ ճանաչվել էր օրենքով գող:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ