Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս տարի` հունվարի 31-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքացիներից ամենաշատ ահազանգերը ստացել է կենցաղային բնույթի`սառած խողովակները տաքացնելու, բնակարանի դռները բացելու եւ այլն: Այսօր «Ելակետ» ակումբում այս մասին ասաց ԱԻՆ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Հանրապետությունում գրանցված արտակարգ իրավիճակներից մահվան ելքով եղել է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի ունեցած վառարանի պայթյունը, ինչի արդյունքում մի կին է մահացել:
Ամանորի տոներին ԱԻՆ աշխատակիցները կանխել են ինքնասպանության երեք դեպք: Պարոն Խանգելդյանի տվյալներով, ընդհանուր առմամբ, նշյալ ժամանակահատվածում ԱԻՆ-ը ստացել է 277 ահազանգ, որից 125-ը կենցաղային բողոքներով:
ԱԻՆ աշխատակիցներն ահազանգով բնակարաններից մեծահասակ մարդկանց մահացած հինգ դիակ են գտել: Տասնյակ քաղաքացիներ էլ թունավորվել են, որից մեկը ալկոհոլից, երկուսը՝ դեղորայքից, 16 մարդ` շմոլ գազից, մեկը` քիմիական նյութից, մնացածը` սննդից:
Կարդացեք նաև
Այս պահի դրությամբ, հանրապետության ճանապարհներն անցանելի են միայն ժամը 12-ի դրությամբ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10-16 կիլոմետրում առկա է մառախուղ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ