Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Գալոյան.«Երեւանում գողանալու բան չի մնացել, օրենքով գողերը գան՝ ինչ անեն…»

Հունվար 10,2014 14:26
Sergey Galoyan

«Բանդայի դատավարությունը դարձավ հայ իրականության գլխավոր թեմաներից մեկը: Ինչեր ասես, որ չեն լինում այդ դատավարության ժամանակ, այդ տղաներին դատարան բերելիս այնպես են ավտոմեքենաների ազդանշանները միացնում, կարծես հայ իրականության ամենամեծ դատավարությունն է այն: Ի վերջո դատավոր Պապոյանը մեղք է, նա չի կարող այդ գործը վարել, որովհետեւ այն ոտքից գլուխ շինծու գործ է»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց հայտնի քրեական գործերին հետեւող, քրեական աշխարհի մասին գրքեր գրող Սերգեյ Գալոյանը:

Սերգեյ Գալոյանը չի հավատում բանդայի գործով դատավարությանը, որովհետեւ, ըստ նրա, նույնիսկ մեղադրյալները չեն կարողանում ներկայացնել, թե ինչպես են թալանել այս կամ այն մեծահարուստի առանձնատունը ու դատարանում նկարագրության ժամանակ պատմում են այնպիսի դրվագներ, որոնք իրականում խելքին մոտ չեն ու այդպես վարվելու պարագայում հնարավոր է զրկվեին կյանքից:

«Թալանված են մեծահարուստների տներ, բայց դրանց տերերը նույնիսկ դատավորի՝ դատարան կանչելուց հետո չեն ներկայանում դատական նիստերին: Եվ ես չեմ հավատում, որ այդ տղաներն են թալանել նրանց տները: Երբ նկարագրում են, թե ինչպես են թալանել այդ տները, շատ ես զարմանում, որովհետեւ այդ կերպ չէին կարող վարվել, նրանք պարզապես ասում են այն, ինչ իրենց ասել են, որ կրկնեն: Բայց այդպես չի կարելի, չէ որ դուք մարդկանց եք դատում ու ամեն մեկին տասը տարուց ավելի ազատազրկում է սպասվում»,- ասում է Սերգեյ Գալոյանը՝ խիստ կասկածի տակ դնելով այս դատավարությունը, մեղավորներից մինչեւ մեղադրողները:

Ինչ վերաբերում է հայաստանյան կրիմինալ աշխարհի իրադարձություններին, Սերգեյ Գալոյանն ասաց, որ ընդհանրապես օրենքով գողերը միշտ փոփոխությունների մեջ են, իսկ հայ օրենքով գողերը հազվադեպ են Երեւան գալիս, որովհետեւ` «Երեւան գան, ինչ գողանան, մի քանի հատ նկար էր մնացել, արդեն դա էլ չկա, տարել են: Այսօրվա դրությամբ այստեղ ապրող օրենքով գող չունենք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031