Մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկի՝ Լևոն Խեչոյանի անժամանակ մահը ծանր կորուստ է արդի հայ գրականության համար:
Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի. այսպիսին էլ նա կշարունակի մնալ իր գրչակից ու զինակից ընկերների, իր ընթերցողների, իր համախոհների հիշողության մեջ:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, նրա գրական ժառանգության երկրպագուներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան