Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում է ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի երթին (Ֆոտոշարք եւ տեսանյութ )

Հունվար 10,2014 13:30

Այս պահին Ազատության հրապարակից պատրաստվում են դեպի գլխավոր դատախազություն իրենց երթը սկսել՝ «Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների» նախաձեռնության անդամները: Այստեղ է նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա եկել է իր զորակցությունը հայտնելու Շանթին եւ նրա ընկերներին:

PrevPhoto
NextPhoto

Պարոն Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ ինքն այ սօր այցելել է Շանթ Հարությունյանին, բայց իրեն թույլ չեն տվել նրան տեսակցել: Պարոն Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ ինքը վստահ է, որ Շանթը հոգեբուժարանի հետ կապ չունի եւ հոգեկան խնդիրներ չունի, նրան հոգեբուժարանի հետ կապում են նրանք, ովքեր Շանթ Հարությունյանին ապօրինաբար անազատության մեջ են պահում:

Մինչ երթը սկսելը Արթուր Սաքունցն ասաց. «Մեր պահանջը հստակ է, մենք դեմ ենք Մաքսային միությանը եւ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը: Մենք չենք հեռանալու այս երկրից, մենք ստրուկ չենք: Այս պահանջներն էր նաեւ իր պայքարում ձեւակերպել Շանթ Հարությունյանը»:

Արթուր Սաքունցը հստակեցրեց նաեւ այսօրվա ակցիայի իրենց պահանջները՝ ազատ արձակել Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, ապա ասաց, որ այս իշխանությունների բնութագիրն ու կենսակերպն է, չեն կարող առանց քաղբանտարկյալների:

Այս պահին ակտիվիստները երգում են. «Երնեկ թե այս նոր տարին վերջ տար հայի ցավերին…»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները`PHOTOLURE-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031