Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հոգեբանի՝ տոնի ավարտից հետո, մարդու մոտ առաջանում է դատարկության զգացողություն

Հունվար 10,2014 13:24

Այն մարդիկ, ովքեր կարողանում են արագ ադապտացվել նոր իրադրություններին, նրանց մոտ հետտոնական սթրեսը շատ կարճ է տևում

Այս տարի, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մարդիկ ավելի շատ էին ձգտում շուտ վերջ դնել տոնական անցուդարձին և դուրս գալ աշխատանքի։ Այդ մասին հայտնեց հոգեբան Աննա Բադալյանը «Զարկերակ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Ըստ Ա. Բադալյանի՝ Ամանորյա տոնն իր հետ բերում է բազմաթիվ դրական էմոցիաներ, այդ պատճառով էլ՝ տոնի ավարտից հետո, մարդու մոտ առաջանում է դատարկության զգացողություն։

Ըստ նրա բացասական է այն, որ մեզ մոտ Ամանորը և Սուրբ Ծնունդը նշելիս հիմնական շեշտը դրվում է առատ սեղան ունենալու վրա, այլ ոչ թե ներհոգեկան փոփոխության և վերածննդի։

Ա. Բադալյանը նշում է նաև, որ այն մարդիկ, ովքեր կարողանում են արագ ադապտացվել նոր իրադրություններին՝ նրանց մոտ հետտոնական սթրեսը շատ կարճ է տևում։

Ըստ նյարդաբան Սամսոն Խաչատրյանի՝ Ամանորյա տոներին տեղի է ունենում քնի ռեժիմի խախտում , ինչը բերում է աշխատանքի արդյունավետության ցածր մակարդակի։

Ըստ դիետոլոգ Հասմիկ Աբովյանի՝ պետք է որքան հնարավոր է զերծ մնալ տապակած ուտեստներից, քանի որ դրանք բացասական են ազդում մարդու առողջության վրա և աշխատել օգտագործել միայն առողջ սնունդ։

 Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031