Aravot.am-ի հարցին, թե օդերեւութաբանները կանխատեսել էին տաք ձմեռ, ինչի պատճառով մարդիկ լուրջ չէին պատրաստվել խստաշունչ ցրտերին եւ ջրատար խողովակները չէին մեկուսացրել, եւ Ամանորը դիմավորեցին կոյուղաջրեր մաքրելով, առանց ջրի ու պայթած խողովակներով՝ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը պատասխանեց, որ այսպիսի ձմեռը մեր հանրապետության համար միանգամայն նորմալ է, քանի որ Հայաստանը գտնվում է չոր կոնտինենտալ գոտում, ինչը ենթադրում է տաք, տեղումներով սակավ ամառ եւ ցուրտ ձմեռ:
Ըստ պարոն Խանգելդյանի, վաղվանից եղանակը 1-2 աստիճանով կտաքանա՝ բացառությամբ Արարատյան դաշտավայրի, սակայն երկու օրից նորից կցրտի:
Ամանորի գիշերն առաջին ահազանգը ԱԻՆ-ը ստացել է Հրազդանի կիրճում Գեղամա ռեստորանային համալիրից: Ճիշտ է հրդեհը վնասել է համալիրի մեծ մասը, սակայն փրկարարներին հաջողվել է կանխել, որպեսզի հրդեհը չտարածվի հարեւանությամբ գործող կերուխումի օբյեկտները:
Կարդացեք նաև
Իսկ թե հունվարի 31-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում քանի արտակարգ իրավիճակ է գրանցվել եւ ինչ ահազանգեր է ստացել ԱԻՆ 911 ծառայությունը, նյութի մանրամասները կարդացեք առաջիկայում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ