Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը չէր կարող ենթադրել, թե գետնին ընկած մարդը ոստիկան է

Հունվար 10,2014 12:57

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր ասուլիսում ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող իր պաշտպանյալը՝ Շանթ Հարությունյանը, մեկ ժամ հետո է ներկայացվել հանդիպման: Նրա առողջական վիճակը եղել է լուրջ, Շանթ Հարությունյանը գունատ է եղել, նրանց մինչ իր հանդիպումը բժշկական օգնություն են ցույց տվել:Դիետիկ սնունդի փոխարեն՝ ձու էին տվել, որից ուշաթափվել էր:

Շանթ Հարությունյանը դժգոհ է եղել իր տեղափոխությունից, նրան մեկուսացրել են, գտնվել է առանձին, ջեռուցում չի եղել:

Պաշտպանը հունվարի 8-ին Շանթ Հարությունյանի բողոքը ներկայացրել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որպեսզի փոխվի խափանման միջոցը, կայացվի այլ դատական ակտ, մերժվի նախաքննությունն իրականացնող մարմնի միջնորդությունը: Ինեսա Պետրոսյանն ասաց, որ բացարկ են հայտնելու նաեւ նախաքննությունն իրականացնող մարմնին, քանի որ տուժողը քաղաքացիական հագուստ կրած ոստիկան է, որը դրդել է: Իսկ ՀՀ ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ նա պետք է տարբերանշան կրեր:

«Շ.Հարությունյանին մեղսագրված էր նաեւ, որ նա գետնին ընկած մարդուն խփել է: Նա չէր կարող ենթադրել, որ գետնին ընկած մարդը ոստիկան է»,- ասաց Ի.Պետրոսյանը:

Չի կարող նախաքննությունն իրականացնել մի մարմին, որը մի դեպքում՝ սադրում է, տուժողն էլ նույն տեղից է: Ըստ պաշտպանի, ամեն մեկը պատասխան պիտի տա իր կատարած հանցանքի համար, իսկ Շանթը չի ընդունում, թե ինքը որեւէ հանցանք է կատարել:

Մեր հարցին պատասխանելով՝ պաշտպանն ասաց, որ բացարկն ընդունելու դեպքում նախաքննությունը կարող է շարունակել Հատուկ քննչական ծառայությունը:

Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ, որը պաշտպանական կողմին դեռ չի տրվել, եւ ըստ պաշտպանի՝ դեռեւս բանավոր արդյունքներով են բավարարվում:

Պաշտպանը նաեւ հայտնեց, որ Շանթ Հարությունյանը հոգեբանական ծանր ապրումներ է ունեցել. մինչ այդ, հոգեբուժարան, հետագայում տեսակցությունների արգելում, մի բան, որն, ըստ Շանթի՝ զարմանալի էր, որովհետեւ մարտյան դեպքերի ժամանակ երկու-երեք շաբաթ է տեւել այդ հարցի կարգավորումը:

Պաշտպանին անգամ տոնական օրերին թույլ չեն տվել, որ նա հանդիպի Շանթ Հարությունյանի հետ. «Տաս օր ինձ հնարավորություն չտրվեց տեսակցել, երբ այդ հնարավոր էր, սակայն թույլ չէին տալիս»:

Մեր հարցին, թե Շանթ Հարությունյանի հետ հացադուլ հայտարարածները նույնպե՞ս դադարեցրել են այն, Ինեսա Պետրոսյանը պատասխանեց, որ եւս չորսի հացադուլի մասին տեղեկացել է մամուլից, իսկ դադարեցման մասին չունի ինֆորմացիա:

Շանթ Հարությունյանը փոխանցել էր իր շնորհակալությունն իրեն սատարողներին, լրատվամիջոցներին եւ ցանկացել է. «Մի քիչ ոգու արիություն եւ խիզախություն»:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031