Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհային քարտեզի» չհրապարակվածն է ապահով. «Հայկական ժամանակ»

Հունվար 10,2014 10:27

«Մաքսային միություն մտնելու «ճանապարհային քարտեզները» ընդհանրապես չեն հրապարակվում, դա բավական մեծ աշխատանքային փաստաթուղթ է…»,- ահա այսպես է հարցին պատասխանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին, ով անձամբ մասնակցել է քարտեզի կազմման աշխատանքներին։

Բայց ահա թղթակցի դիտարկմանը, թե հայ հասարակությունը փաստորեն չի կարող ծանոթանալ այն աշխատանքային պլանին, ըստ որի կողմերը սկսելու են առաջ շարժվել, Սպասկին արձագանքել է, որ դա մեծ հաշվով հայկական կողմի որոշելիք հարցն է։ «Փաստաթղթերը ստորագրվելուց հետո մի օրինակ հատկացվել է հայկական կողմին, եւ հայ բանակցողները պետք է որոշեն՝ հրապարակել այն, թե՝ ոչ»,- ասել է նա։

Հայկական կողմը սակայն ճանապարհային քարտեզը հրապարակել-չհրապարակելու հարցում իրեն որոշող չի զգում՝ ի հեճուկս Սպասկիի վերոնշյալ հայտարարության։ «Ճանապարհային քարտեզը պաշտոնական փաստաթուղթ է եւ մեր փաստաթուղթը չէ: Այն հաստատված է Եվրասիական կոմիտեի կողմից եւ ավելի շատ իրենց հրապարակելու խնդիրն է»,- երեկ կառավարության նիստից հետո այսպես է պատասխանել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հարցին, թե երբ է այն հրապարակվելու։ Էկոնոմիկայի նախարարը ավելացրել է, որ դեռեւս չի կարող ասել, թե երբ կհրապարակվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։

Արդեն իսկ հարկ է արձանագրել, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամագրումը ինքնին մութ գործընթաց է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031