Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս տարվանից զինակոչիկների պատվաստումները կանցնեն առողջապահության նախարարությանը․ (Տեսանյութ)

Հունվար 10,2014 00:10

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր ՀՀ ՊՆ կենտրոնակայան, որտեղ ներկա եղավ զինակոչի վիճակահանությանը, ապա այցելեց նաեւ բժշկական հանձնաժողով:

Ռազմաբժշկական վարչության գլխավոր թերապևտ, բժշկական ծառայության գնդապետ Գայանե Ղուկասյանից նախարարը փորձեց ճշտել՝ կատարվու՞մ է իր ցուցումը՝ չափել զինակոչիկների ջերմաստիճանը պատվաստումից հետո, եւ այն գրանցել նրանց առողջության անձնագրերում: Տիկին գնդապետն ասաց, որ գրանցվում է, սակայն բավականին երկար տեւեց փնտրտուքը՝ այդ տվյալները առողջության անձնագրերում գտնելու համար: Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ եթե զինակոչիկը անգամ 37 աստիճան ջերմություն է ունենում, նրան չեն թույլ տալիս մեկնել, ուղարկում են տուն մինչեւ ջերմաստիճանը կարգավորվի, որից հետո նոր միայն ուղարկում են զորամաս: Վերջում պարզվեց, որ այլ փաստաթղթում են գրանցում բոլոր զինակոչիկների ջերմաստիճանը: Խնդիրն այն է, որ կա սարսափելի նախադեպ. գրեթե մեկ տարի առաջ պատվաստումից հետո բարձր ջերմություն ունեցած եւ այդուհանդերձ զորամաս ուղարկված  Նորայր Սահակյանը ընդամենը 40 ժամ հասցրեց զինվոր լինել, Խոջալուում նա մահացավ…

Մինչ այդ տիկին Ղուկասյանը ներկայացրեց իրավիճակը, ասելով, որ բոլոր զինակոչիկներին այսօր արդեն պատվաստել են եւ բոլորը կարող են մեկնել զորամասեր: Եղել են մի քանի դեպք, երբ պատվաստում չեն արել, քանի որ այդ տղաների բժշկական թղթերում հակացուցումներ են նշված եղել պատվաստման համար:

Ի դեպ, մասնագետները քանիցս բարձրացրել են այն հարցը, որ հենց Կենտրոնակայանում զինակոչիկներին պատվաստելը եւ միանգամից զորամաս ուղարկելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ պատվաստումը կարող է պատճառ հանդիսանալ բարձր ջերմության, թուլության, եւ այդ վիճակում զորամաս ուղարկելը կարող է լավ չանդրադառնալ զինվորի առողջական վիճակի վրա: Շատ ավելի ճիշտ կլինի, եթե զինվորները մինչ կենտրոնակայան գալը տաս-տասնհինգ օր առաջ պատվաստվեն:

Նախարարը այսօր խոսեց նաեւ այն մասին, որ այս տարվա ընթացքում պատվաստումները կանցնեն առողջապահության նախարարությանը: Ինչը տիկին փոխգնդապետը շատ ճիշտ է համարում՝ հատկապես ժամանակի առումով, որ զինակոչիկները նախապես կպատվաստվեն, ապա նոր կգնան զորակոչի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031