Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում է դատի տալ ՀՀ Ոստիկանությանը. «Շան օրն եմ գցելու»

Հունվար 09,2014 23:05

2013 թվականի դեկտեմբերի երկուսին «Մենք դեմ ենք Մաքսային միությանը» բողոքի ակցիայից Ոստիկանություն բերման ենթարկված Ժուռնալիստների «Ասպարեզ» միության նախագահ Լեւոն Բարսեղյանը դեռ չի ստացել Վարչական պատասխանատվության մասին որոշումը, թեեւ Ոստիկանությունում նրան ծանուցել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ   օրենսգրքի 180 / 80 պրիմ հոդվածով պատասխանատվության ենթարկվելու մասին:

«Միգուցե մտքափոխվել են»,- կարծում է պարոն Բարսեղյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջիկայում պատրաստվում է դատի տալ Ոստիկանությանը՝ իր իրավունքները դեկտեմբերի երկուսին ապօրինաբար սահմանափակելու համար. «Ես որեւէ իրավազանցություն չեմ արել: Ոստիկանները հերթական անգամ լկտիացել են, չափն անցել եւ խաղաղ ցուցարարին տարել Ոստիկանություն՝ առանց իրավական հիմքի: Դատի եմ տալու անպայման եւ ճանաչել եմ տալու իմ իրավունքների ոտնահարումը՝ ազատ արտահայտման եւ խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքի ակնհայտ կոպիտ ոտնահարում է տեղի ունեցել դեկտեմբերի երկուսին, ինչպես տեղի ունեցավ երեք տարի առաջ սեպտեմբերին: Տարի ու կես պայքարելով շահեցինք դատը Ոստիկանության դեմ: Վարչական դատարանը ճանաչեց, որ ուժով տարել էին ոստիկանություն ինչ է թե եռագույնն էի պարզել եւ ազատ ու անկախ Հայաստան էի բացականչել: Դատարանով հասանք մեր ուզած վճռին: Հիմա էլ նույն բանն է լինելու»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է ընդդեմ Ոստիկանության ձեր նախադեպային հաղթանակն է Ոստիկանությանը հետ կանգնեցրել Վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումից, պարոն Բարսեղյանն ասաց. «Երեւելի ոստիկանապետ Վովա Գասպարյանը պետք է որոշի՝ ուզո՞ւմ  են ինձ հետ դատարանում կռիվ տալ, թե՝ ոչ: Ես միեւնույնն է դատի եմ տալու ու Դատարանում պարզ կդառնա՝  էդ մարդկանց մանկական երազանքն ինչ է եղել, տարիուկես չլելու եմ, շան օրն եմ գցելու»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Regina says:

    շան օրը քցում են նրանց ովեր այդպիսին չեն:):):)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031