ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ հանձնաժողովն այսօր նոր նախագահ է ընտրել Սիրանուշ Սահակյանին: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, նախագահը հանձնաժողովի անդամների կողմից ընտրվել է միաձայն:
Հիշեցնենք, հոկտեմբերի 17-ին բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանի՝ այլ աշխատանքի անցնելուց հետո այդ պաշտոնն առ այսօր թափուր էր մնացել:
Բանն այն է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի մեկ տեղակալ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի կայքում