2014 թվականի փետրվարից Հայ ազգային կոնգրես կուսակցությունն առավել ակտիվ գործունեություն կսկսի ծավալել: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամ Զոյա Թադեւոսյանը:
Մեր զրուցակցի կարծիքով 2008-ին նախորդած շրջանում ՀԱԿ-ն առավել պասիվ է եղել` իրավիճակով պայմանավորված: «Կոնկրետ այսօրվա իրավիճակը նպաստավոր չէ քաղաքական լուրջ եւ ակտիվ պայքարի համար: Բայց 2014 թվականի փետրվար ամսից, ես կարծում եմ, որ մենք ավելի ակտիվ կլինենք եւ ժամանակն է, որպեսզի այդ ակտիվությանն աջակցի հասարակությունը, որպեսզի կարողանանք օր առաջ այս իշխանություններից ազատվել»,- ասաց տիկին Թադեւոսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Զոյա Թադեւոսյանի հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք վաղվա «Առավոտի» տպագիր համարում: