Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ում անազնիվ միջոցներով կառուցվող առանձնատները վերածվելու են առողջարանների․ Ղարաբաղցի իրավապաշտպան

Հունվար 09,2014 21:01

«Առավոտ»-ին տված հարցազրույցում «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, մարդու իրավունքների եւ խաղաղության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի՝ Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանն անդրադարձավ ԼՂՀ իշխանությունների հասցեին իր կողմից հաճախակի դարձած քննադատության պատճառներին:

«Ղարաբաղի ներկայիս ղեկավարությունը, որը եռանդով եւ առանց ամաչելու սեփական բիզնես հետաքրքրություններն է առաջ մղում, արժե, որ չմոռանար սեփական ժողովրդի պատմության ոչ վաղ անցյալի դասերը, երբ ռազմական ղեկավարի առանձնատունը իշխանության որոշմամբ մանկապարտեզ դարձավ: Գործող իշխանությունը պետք է իմանա, որ մարդկային կարիքներին ոչ համաչափ, անազնիվ միջոցներով կառուցված եւ կառուցվող առանձնատները նույնպես ազգայնացնելու եւ վերածվելու են, օրինակ՝ պատերազմի վետերանների համար առողջարանների», նկատեց ղարաբաղցի իրավապաշտպանը:

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի՝ Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի  հետ  մեր հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031