Հայաստանի երրորդ Հանրապետության երեք նախագահներից, որի կառավարության տարիներն են ավելի անհոգ եւ լավը եղել, թերեւս պարզ չէ, եւ հանդիսանում է մի շարք բանավեճերի թեմա:
Aravot.am-ը, Երեւանի փողոցներում անցկացված հարցման ընթացքում, փորձեց ճշտել՝ քաղաքացիների կարծիքով նախագահներից ո՞ւմ օրոք է իրենց կյանքն ավելի լավ եղել:
Հարցվածներից մեկի կարծիքով երեք նախագահները լավ են կատարել իրենց պարտականությունները. «Սա ավելի լավ է, քան Սովետական Միությունը: Միությունն էր իսկական ցեղասպանություն հայ ազգի համար»: Մեկ այլ քաղաքացի հայտարարեց, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է շնորհակալ լինի բոլոր երեք նախագահներից. «Լեւոնը անկախություն բերեց մեզ. այդքան ուզում էինք: Ռոբերտ Քոչարյանն էլ պակաս սենսացիոն քայլ չարեց. նա մաքրեց ամբողջ խորհրդարանը: Իսկ Սերժ Սարգսյանն էլ, ափսո՜ս, որ մեծ ազգի զավակ չէ: Մեծ ազգի զավակ լիներ՝ իրեն այնպե՜ս կմեծարեին: Նա ասես Դանկոն լինի. Սիրտը հանել է եւ ժողովրդին լուսավորելով տանում է իր հետեւից»:
Հարցմանը մասնակցած երիտասարդ քաղաքացիներից շատերը դեռ չէին կողմնորոշվել, բայց նրանցից ոմանք ունեին իրենց տեսակետը. «Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գնաճն այսքան սարսափելի չէր եւ տնտեսությունը ավելի կայուն վիճակում էր»:
Կարդացեք նաև
Քաղաքացիների մի մասն էլ դժգոհ էր բոլոր երեք նախագահներից. «Անկախության այս տարիների ընթացքում ոչ մի տարբերություն չեմ զգացել, վիճակն էլ գնալով ավելի ու ավելի է վատանում»:
Նշենք, որ մասնակիցների մեծ մասը հրաժարվեց տեսանկարահանվել: Հարցման մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հիվանդ ժողովուրդ՝, արժանի նրան ինչում որ հայտնված են։