Այսօր ՊՆ կենտրոնակայան կատարած այցից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա գոհունակություն հայտնեց զինակոչի նոր՝ վիճակահանությամբ անցկացվող եղանակից, ասաց, որ ամեն ինչ արվում է բանակում կոռուպցիան մինիմումի հասցնելու համար:
Նախարարը չհամաձայնեց «Aravot.am»-ի դիտարկմանը, որ բանակում գրանցվող դեպքերի մեծ մասը ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք են, ըստ պարոն Օհանյանի տվյալների, զենքի հետ սխալ վարվելու եւ հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում քանակապես ավելի շատ են դեպքերը: Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ, արտակարգ դեպքերի թիվը այս տարի նախորդ տարվա համեմատ 38%-ով նվազել է:
Նախարարի ճեպազրույցի մանրամասները՝ դիտեք տեսանյութում:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ