Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Դինքի սպանության գործով երկու կասկածյալներին բաց են թողել

Հունվար 09,2014 19:35

Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալները, որոնք ձերբակալվել էին հունվարի 7-ին, այսօր հարցաքննումից հետո ազատ են արձակվել: Հայտնում է «Հուրիեթ» թերթը:

Զեյնել Աբդին Յավուզը և Օսման Հայալը ձերբակալվել էին դատարանի որոշմամբ, երբ նրանք չէին ներկայացել նախնական լսումներին: Յավուզը համարվում է Դինքի սպանության համար առաջին հավաքագրված անձը, իսկ Հայալը սպանության պատվիրատու Յասին Հայալի եղբայրն է:

Թերթը նշում է, որ կասկածյալներին ազատ արձակելը տեղի է ունեցել Դինքի սպանության 7-րդ տարին լրանալուց ընդամենը 10 օր առաջ:

«Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանել էին 2007թ. Ստամբուլում: Դինքի հարազատները պետությանը մեղադրում են սպանության պատասխանատվության մեջ ու մեղավորներին հայտնաբերելու գործը ոչ պատշաճ կատարելու համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031