Հունվարի 9-ի առավոտից բացվել է Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը: Այս ճանապարհի մի հատվածը ձգվում է սահմանագոտու վտանգավոր, ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց գտնվող տեղանքով:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ ճանապարհը բացվել է, քանզի այլեւս երթեւեկին վտանգ չի սպառնում, ինքն անձամբ օրվա ընթացքում մի քանի անգամ անցել է այդ ճանապարհով:
Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը շուրջ երկուսուկես ամիս փակ էր: Այդ ընթացքում երթեւեկը կատարվում էր Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
՛՛…այլեւս երթեւեկին վտանգ չի սպառնում՛՛ մտքին անհրաժեշտ է ավելացնել ՛՛Տավուշի մարզպետը՛՛ բառակապակցությունը, քանզի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածը փակվել էր Վազաշեն-Պառավաքար ճանապարհի շրջանցիկ հատվածի ֆինանսավորման հարցն արագացնելու համար: Ցավալի է, որ Տավուշի տարաշխարհիկ մարզպետն իր ավանտյուրային պարբերաբար մասնակից է դարձնում նաև ՊՆ-ին:
Ամենայն հավանականությամբ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհի կառուցումն էլ գումարներ ՛՛լվանալու՛՛ նպատակով կյանքի կկոչեն, ինչպես դա արվում է Վազաշեն-Պառավաքարի պարագայում: Գումարներ լվանալու համար Տավուշի մարզն ու մարզպետը շատ հարմար են: Պտուտահողմի մեթոդով աշխատող մարզպետ Ղուլարյանը բյուջեից ստացված գումարների զգալի մասը ՛՛վերև՛՛ է հանում, ներքևում թողնելով միայն ավերածություններ:
Ով ինչ ուզում է ասի ակադեմիկոս,գնդապետ,հանճարեղ մարզպետի համար բոլոր ժամանակներում ,,ծովը ծնկներից է,,: Հավանաբար կգա մի օր,երբ նա պատասխան կտա այդ ամենի համար:ուղղակի պետք է այստեղից գնալ ու սպասել այդ երջանիկ օրվան, որ հնարավոր լինի վերադառնալ հայրենի տարածք: ՈՒղղակի ափսոս է այս գեղեցիկ աշխարհը թողնել ,,իրական թափթփուկներին,,: