Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զինակոչիկները վիճակահանությամբ ընտրեցին իրենց զորամասերը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 09,2014 18:59

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, ձմեռային զորակոչի ընթացքին ծանոթանալու նպատակով:

Այս զորակոչը մյուսներից առանձնանում է նրանով, որ զինակոչիկները վիճակահանությամբ էին իրենց զորամասերը ընտրում: Այս նորամուծությունը նպատակ ունի բացառել հնարավոր բոլոր կոռուպցիոն ռիսկերը՝ կոնկրետ զորամասերի ընտրության հարցում:

PrevPhoto
NextPhoto

Վիճակահանության համար դրված էր երեք տուփ, որոնցից մեկի վրա գրված էր Ա, մյուսի վրա՝ Մ, երրորդի վրա՝ Ը: Ա տառով տուփի մեջ շատ քիչ էին թերթիկները, քանի որ այս տուփից թերթիկ ընտրելու իրավունք ունեին սոցիալական արտոնություններ ունեցողները, նրանք, ովքեր այս կամ այն պատճառով իրենց բնակավայրի մոտ տարածքում կարող են ծառայել: Մ տառով արկղում «մասնագետների»՝ բուհական կրթություն ունեցող կամ որեւէ այլ կերպ մասնագիտացում ստացածների համար նախատեսված թերթիկներն էին, սակայն ամենաշատ թերթիկները Ը՝ «ընդհանուր» տուփի մեջ էին:

Զորակոչիկները հանում էին թղթիկները, որոնց վրա գրված էր համապատասխան զորամասի կոդը: Այդ համարը զինվորը բարձրաձայն կրկնում էր տեսասարքի առջեւ, ապա այն միանգամից անցկացվում էր համակարգիչ, եւ այն փոփոխելու որեւէ հնարավորություն բացառվում է: Վիճակահանությանը զինակոչիկներից բացի ներկա էին նրանց ծնողները:

Նախարարը բարի ծառայություն եւ խաղաղություն մաղթեց զինվորներին, պատասխանեց նրանց ծնողների հարցերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031