ԱՄՆ-ի Սանտա-Կլարա քաղաքում ավարտվեց շախմատի «Bay Area International» փառատոնը:
Մրցաշարին մասնակցող հայ չորս շախմատիստներին մրցանակային տեղ զբաղեցնել չհաջողվեց: Սամուել Սեւյանը եւ Տաթեւ Աբրահամյանը 5,5-ական միավորով մրցաշարային ամփոփիչ աղյուսակում հանգրվանեցին, համապատասխանաբար, 18-րդ եւ 20-րդ տեղերում: Հավասար՝ 4,0-ական միավոր վաստակեցին նաեւ Տիգրան Իշխանովն ու Հայկ Մանվելյանը: Տիգրանը պայքարն ավարտեց 39-րդ հորիզոնականում, Հայկը՝ 43-րդում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ