Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի, «Շտուտգարդտի» եւ «Ասթոն Վիլլայի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Հիտցլեշպերգերն այս աշնանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Իսկ 2014 թվականին նա մարզական հասարակությանը ցնցեց մեկ այլ հայտարարությունով: «Կարծում եմ, դա ասելու ժամանակը եկել է: Ես գեյ հասարակության անդամ եմ եւ գերադասում եմ ապրել տղամարդու հետ: Դրա համար չեմ ամաչում: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Սակայն հաճախ դժվար է համակերպվել հասարակական կարծիքի հետ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «Zeit.de»-ն:
Թոմաս Հիտցլեշպերգերի ինքնախոստովանական այս հայտարարությունը ողջունել են Անգլիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Անգլիայի հավաքականի նախկին անդամ Հարրի Լինեքերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ