Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանի ՀՀՇ-ական գործունեության մասին. «Ստյոպան մեր շեֆն էր»

Հունվար 09,2014 17:23

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար, «Ժառանգության» միացյալ ընտրացուցակում Թևան Պողոսյանին հաջորդող Մասիս Այվազյանը չի ցանկանում մանրամասնել, թե իր ենթակայության տակ Ստյոպա Սաֆարյանն ինչ գործունեություն է ծավալել ՀՀՇ-ում:

«Ես ՀՀՇ վարչության անդամ էի, Ստյոպան տարածքային կառույցի անդամ: Դա նկատի ուներ պարոն Քոքոբելյանը: Անցած ժամանակներ են, հետաքրքիր չէ մանրամասնելը»,- Aravot.am-ին ասաց պարոն Այվազյանը:

Հետո պարոն Սաֆարյանի ասածներին անդրադարձավ շեֆ ու ենթակա լինելու վերաբերյալ  «Հնարավոր է ինքն էր շեֆը, ուրեմն Ստյոպան մեր շեֆն էր, եւ ես դա ողջունում եմ: Խնդիր չեմ տեսնում»:

arm138822203487Թափուր մանդատի շուրջ ստեղծված «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն» լարվածության մասին էլ հերքեց. «Աթոռակռիվ չենք փնտրում: Կա գործող օրենք: Եթե հերթական համարը ես եմ, ես լինեի Ստյոպայի տեղը, ասեի` հրաժարական տուր, կլիներ աթոռակռիվ իմ կողմից: Մենք լարվածություն չունենք, արհեստական է, օդից բռնած նյութ է»:

Խոսակցություններին, թե ով ավելի արդյունավետ կաշխատի խորհրդարանում` Ստյոպա Սաֆարյա՞նը, թե՞ ինքը, ասաց. «Ստյոպա Սաֆարյանը շատ արդյունավետ աշխատում է «Բարեւ Երեւան» դաշինք խմբակցությունում , ի՞նչ է եղել, թող աշխատի: Չափման ի՞նչ միավոր են դնելու»:

Հետո ասաց, որ չի հասկանում իր տեղը պարոն Սաֆարյանին զիջելու մասին մտածող «Ժառանգության» անդամների տրամաբանությունը. «Տրամաբանություն չեմ գտնում»:

Մեր հարցին` թափուր մանդատի հարցը ավելի չի՞ սրի «Ազատ դեմոկրատներ» «Ժառանգություն» հարաբերությունները, ասաց. «Սրված հարաբերություններ չկան: Ինչի՞ համար է այս մեծ աղմուկը, երբ պարոն Պողոսյանի դիմումը դեռ հաստատված էլ չէ: Մենք «Ժառանգության» բոլոր անդամների հետ նորմալ, մարդկային հարաբերություններ ունենք: Այս աժիոտաժն անիմաստ եմ համարում»:

Ինչ վերաբերում է թափուր մանդատից հրաժարվելուն, ասաց. «Կա գործող օրենք, որի համաձայն կուսակցությունները մասնակցում են ընտրություններին: Դրա համար կազմվում է ցուցակ , ցուցակը համաձայնեցվում է երկու կուսակցությունների միջեւ: Տրամաբանությունը հենց այդ ժամանակ է դրվել ցուցակի մեջ: Թեւան Պողոսյանը դեռ չի էլ հրաժարվել, երբ կհրաժարվի, հրաժարականը կընդունվի, կառաջանա հաջորդ պահը, ես որոշում կընդունեմ: Թեեւ վարչությունը դրա վերաբերյալ իր որոշումն ունի երկու տարի առաջ. մեզնից ոչ ոք չի հրաժարվելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031