Ըստ shamshyan.com– ի, հունվարի 9-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Լոռու մարզի քննչական բաժնի և ոստիկանության Գուգարքի, Տարոնի բաժինների աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցելով ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի իրենց գործընկերների հետ, ոստիկանության Գուգարքի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի բնակիչ, 36-ամյա Արամ Սարգսյանին: Վերջինս կասկածվում է Վանաձոր քաղաքի բնակիչ, նախկին զինվորական, 36-ամյա Մհեր Գրիգորյանին սպանելու մեջ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի խումբ վանաձորցիներ հայտնում էին. «Եթե Լոռու մարզի ոստիկանները կարճ ժամանակում չբացահայտեին սպանությունը, ապա ում վրա ասես կմտածեինք, իսկ քանի որ սպանվածը նախկին զինվորական էր, իսկ հետո էլ զբաղվում էր բիզնեսով, հույս չունեինք, որ ոստիկանները մինչև հաջորդ օրը կբռնեին սպանությունը կատարողին»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա և ըստ վանաձորցիների՝ սպանություն կատարողն ու սպանվածը մտերիմ ընկերներ են եղել դեռ մանկուց, միասին սովորել են դպրոցում: Տարիներ առաջ ինչ որ կերուխումի ժամանակ Մ. Գրիգորյանը առաջարկություն է արել Ա. Սարգսյանի կնոջը, մերժում ստանալուց հետո երկար տարիներ գրեթե դադարել է այցելել մանկության ընկերոջ տուն:
Ամանորից հետո նա փորձել է ճշտել կնոջից, թե ինչն է պատճառը, որ մանկության ընկերը երկար տարիներ չի գալիս իրենց տուն, ու գյուղացիների կողմից իրեն էլ են շշուկներ հասել, որ նման առաջակ է եղել և կինը պատմել է ամուսնուն եղելությունը, ինչից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սպանություն կատարողը ունի 5 երեխա, այդ թվում անչափահաս, իսկ սպանվածը՝ 3 երեխա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆիկ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով, ու այս պահին օպերատիվ քննչական խումբը սպանության վայրում քննչական գործողություններ է կատարում, որտեղ Ա. Սարգսյանը ներկայացնում է դեպքի հանգամանքները:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում