Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվել է Սերժ Սարգսյանի նվիրած ավտոմեքենան

Հունվար 09,2014 16:18

Իջեւանի մեր աղբյուրները հայտնում են, որ տարեմուտին Իջեւան քաղաքում բախվել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական , իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին պատկանող «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան եւ Տավուշի մարզկենտրոնի ներքաղաքային երթուղու միկրոավտոբուսներից մեկը:

Ճանապարհային ոստիկանությունից ճշտեցինք, որ պատահարի հետեւանքով տուժածներ չկան, պատճառվել է նյութական վնաս, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին փաստացի պատկանող մարզային «Տավուշ» հեռուստաընկերության ռեպորտաժում ասվում է, որ հայ-ռուսական բարեկամության մեջ կատարած մեծ ներդրման համար 2011թ. Լյուբիկ Չիբուխչյանը պարգեւատրվելէ ոսկե մեդալով եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայով:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Ara says:

    Ոչինչ չասող հոդված, ոչինչ չհիշեցնող մարդու մասին: Սա երևի Լ.Չիբուխչյանի կողմից ադրբեջանցի երգչուհուն նվիրված հարցազրույցից հետո մարզպտ Ա.Ղուլարյանն է կազմակերպել հնարքի տակ չմնալու համար:

  2. Ara says:

    Անհասկանալի է, ինչ կապ ունեն միմյանց հետ Լ.Չիբուխչյանի ավտովթարն ու նրա մասին տեսահոլովակը: Բոլորը գիտեն, որ նա իր մեդալներն ու ՛՛գիտական՛՛ աստիճանները ստացել է մարզպետի խորհրդական դառնալուց հետո, մարզպետի անմիջական ֆինանսավորմամբ ու միջամտությամբ: Պարզ է, որ մարզպետը Տավուշից ում ներկայացրել է, նա էլ արժանացել է այս կամ այն պարգևատրությանը: Նրա ստեղծագործությունների գնահատականները կարող են մասնագետները տալ, սակայն պարզ է մի բան, որ նրա միտքն առկայծում է միայն պատվիրատուի առկայության դեպքում: Այսինքն թե ադրբեջանցի երգչուհում մասին գիրքն ում պատվերով է նա գրում: Տավուշի մարզպետն ամաչելու փոխարեն գովազդում է գուցե գրելու շատ լավ ունակություն ունեցող, սակայն հոգեկան շեղումով այդ արարածին:

  3. karp says:

    Հայաստանի լավագույն մարզպետ, գնդապետ,ճարտարապետ,ակադեմիկոս, փայատեր պարոն Ղուլարյանին արժանի պալատական գրբաց:Այս երկուսի մասին մամուլում տպագրված որևէ
    նյութ արդեն պետք է արժանանա հստակ պատասխանի:

  4. artashes says:

    2014 թվականն է:Հին հիմնախնդիրները մնում են առանց լուծման,նոր մարտահրավերները ահագնանում են:Մարզը թողնված է թույլ,անկամ,սպիտակ տենդի հասած մարդուկի վտիտ ուսերին:ՍԹԱՓՎԵՔ:

  5. Spartak says:

    Այո, սթափվեք: Եթե սահմանամերձ մարզի ղեկավարի խորհրդականն այս անկապ մարդն է, պարզ է, թե ինչ վիճակում է տարածաշրջանի բնակչությունը:Եթե մի մարդ իր թանկ ժամանակը նվիրում է ադրբենջանի երգչուհու մասին նաղլներ անելով,ժամանակ կունենա՞ հայրենակիների մատի փուշը հանել:Ազերիներն իրեն անվանի գրողի ականջն էին ուզում կտրել, ինչ է, թե պատմական ճշմարտությունն արտահայտել է ,,Քարե երազներ,, գրքում:Իսկ մե՞նք…Ախր մեկը չկա՞, որ այդ մարդու օձիքը բռնի ու ասի՝ այս ի՞նչ ես անում:Ո՞վ ասի, ասողը, ի հեճուկս հայ ժողովրդի, մեդալներ ու մեքենա են նվիրում:

  6. kamo says:

    ինչն է կապում իր կենսագրության մեջ ադրբեջանական հետքեր ու առնչություններ ունեցող Լյուբիկին ու Ա.Ղուլարյանին:Թուրքերին ձոներ ներբողած խորհրդականին շնորհում են
    կոչումներ,բարձր տիտղոսներ,մեդալներ:Նվիրում են թանկարժեք նվերներ:Որոնք են այս ոչ
    բնական ու ոչ բանական դիրքորոշման պատճառները:Այս հարցադրումները ունեն հստակ
    պատասխաններ:

  7. hovhannes says:

    Եղիշե Չարենց – Էպիգրամներ
    ……………………………………………….. Աղոթք առ Ալլահ
    ……………………………………………….. Փրկիր մեր տունը քոսոտ կովից, մ Մեր պատմությունը… Անկապ հովից.

  8. ivan says:

    խայտառակություն….
    ամոթ….

  9. David says:

    Հզոր եք, հայեր, հզոր եք, ասին,
    Ու այսպես ուռան, պղպջակ դառան…

    Հիանում եմ հայ հանճարով, հայ բանջարով, հայ անճարով,
    Ղարագլուխ էն ժինգյալով հաց ուտողի ,,լիքը,, քյալլով,
    Վերջը լավ է, հաստատ գիտեմ, վառելիքը պիտի վառեն,
    Բոշեն ճամփին որտեղ մեռնի, պիտի թաղեն:

  10. Անաստասիա says:

    Դավ ջան, ճիշտ ես գրում, սիրում եմ քեզ, շատ:Հայ չլինեի ինձ կսիրեիր, Դավ…Ձեռագիր գիրքդ կարդացել եմ, Դավ ջան…Գոռոզ, մեծամիտ, համով տղա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031