Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում չբացառեց, որ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից ցանկություն հայտնի մասնակցելու նախագահական ընտրություններին, թեև վերջինս հայտարարել է, որ չի առաջադրվելու:
«Ես այդքան էլ շատ չեմ հավատում քաղաքական գործիչներին, որոնք ասում են` ես գնում եմ, էլ չեմ մասնակցելու քաղաքական գործընթացներին: Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս նորից լայնամասշտաբ հայտարարությամբ հանդես եկավ, ո՞նց կարող է նախկին նախագահն ասի` ես չեմ մասնակցում ու անընդհատ հայտարարություններով հանդես գա, անընդհատ իր գոյության մասին «տեղյակ» պահի հասարակությանը:
Երբ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ինքը հայտնեց, որ ամբողջ ժողովուրդը կխնդրի, ես նոր կգամ: Ոչ ոք չխնդրեց, և ինքը 10 տարի անց` 2008 թվականին որոշեց իր թիմով հետ գալ: Նախագահական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, և Լևոն Տեր-Պետրոսյանը երևի ժամանակ կունենա այս տարիների ընթացքում որոշել` ինքը իրականում հեռանո՞ւմ է, թե՞ ոչ: Թե չէ՝ ստացվում է Ալլա Պուգաչովայի տարբերակը` ես գնում եմ, բայց տասը տարի է՝ ինքը դեռ բեմի վրա է», -ասաց քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գագիկ ջան, գիտես, քեզ շատ հարգում և գնահատում եմ, սակայն, կներես, սա քաղաքագետի մտորում չէ… Ցանկացած երկրի առաջին նախագահ, անկախ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելուն, միշտ էլ հանդիսանում է յուրատեսակ խորհրդանիշ, չափակշռող ուժ, նրա գնահատականներն ու հայտարարությունները չափազանց կարևոր նշանակություն ունեն՝ անկախ դրանց տոնայնությունից և ուղղվածությունից: Պարտադիր չէ, որ նա առաջադրվի կամ չառաջադրվի, նրա ներկայությունը քաղաքական դաշտում միշտ էլ որոշակի բևեռներ է ձևավորում, ինչը չափազանց անհրաժեշտ է էվոլյուցիոն գործընթացների համար: Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հաշվարկները հենվում էին Դը Գոլի հաշվարկներին, ինչի մասին ես գրել եմ տակավին 1998 թվականին, սակայն մեր հասարակությունը ֆրանսիականը չէ…
bravoooooooooooo paron Mutafyan…
Հանաձայն եմ .կեցցես պ. Մութաֆյան