Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմնորոշվել մինչեւ փետրվարի վերջ. «Ա1+»

Հունվար 09,2014 16:03

«Ա1+»-ը հարցումներ կատարեց ՀՀ պետական գերատեսչություններում՝ պարզելու, թե արդյո՞ք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ընդգրկվելու գործընթացն սկսված է։
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ աշխատակիցները դեռ կողմնորոշման փուլում են, այս պահին հանգամանորեն ծանոթանում են եւ ըստ այդմ կկողմնորոշվեն։

Գյուղատնտեսության նախարարությունն էլ տեղեկացրեց, որ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը յուրաքանչյուր մարդու անձնական իրավունքն է եւ այս պահի դրությամբ հրապարակման ենթակա չէ։

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ԱԻՆ աշխատակիցներն ընդգրկված չեն պարտադիր կուտակային համակարգի մեջ։
«Փրկարարները որպես հատուկ ծառայողներ պարտադիր վճարում չեն անելու, իսկ ԱԻՆ քաղծառայողներն իրենք են ընտրելու իրենց կուտակային ֆոնդը, դա յուրաքանչյուրի անձնական իրավունքն է։ Քաղծառայողների կուտակային ֆոնդերի ընտրության գործընթացն արդեն մեկնարկել է»,-ասաց պարոն Գրիգորյանը՝ հավելելով, որ պարտադիր կուտակային համակարգում ընդգրկված չեն նաեւ ՊՆ, Ազգային Անվտանգության եւ Ոստիկանության աշխատակիցները։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031