«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ օրեցօր մեծանում է «Ազատ դեմոկրատների» լարվածությունը «Ժառանգության» թափուր մնացած մանդատի համար:
Մեր հարցին, թե տրամաբանակա՞ն է, որ ցուցակում Թեւան Պողոսյանին հաջորդող «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանը զիջի իր տեղը, պարոն Սաֆարյանն ասաց. «Կարծում եմ, որ բարոյապես ճիշտ չի լինի, որ «Ժառանգություն» խմբակցության մեջ լինի երեք «Ազատ դեմոկրատ» -ի եւ երկու «Ժառանգության» ներկայացուցիչ: Անկախ նրանից` հարցը վերաբերում է ինձ, թե իմ կուսակցությունից մեկ ուրիշին : Թեկուզ կեղծված ընտրությունների արդյունքում, բայց խորհրդարանում հայտնված մեր խմբակցությունը` «Ժառանգություն» անունով հայտնվել է հենց այդ անվան շնորհիվ: Բոլորը հիշում են, որ ամբողջ քարոզարշավը կառուցված էր «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորների գործունեության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարի վրա»:
Հետաքրքրվեցինք, թե ինչով է բացատրում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի կասկածները, խորհրդարանում իր արդյունավետ աշխատելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ պարոն Քոքոբելյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Մասիս Այվազյանը պետք է ավելի վերին հորիզոնականներում լիներ ցուցակում, քանի որ հիմնականում նա էր զբաղվում ընտրությունների հետ կապված կազմակերպչական աշխատանքներով:
«Եթե նման կասկած է հայտնել, ինչո՞ւ էր բաժակաճառ ասում «Ժառանգության» պատգամավորների մասին եւ խոստանում ժողովրդին, որ լինելու են այնպիսին, ինչպիսին «Ժառանգությունն» է»,- զարմացավ պարոն Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին` ի՞նչ է փոխվել, պարոն Սաֆարյանը շարունակեց. «Ցավում եմ` ոչ միայն քաղաքական պայմանավորվածությունների խախտում է տեղի ունեցել, այլեւ բարոյական սահմաններ ենք անցնում: Ամեն գնով եւս մեկ մանդատ ոչ ազնիվ եղանակով ձեռք բերելու մոլուցքի մասին է խոսում: Կյանքը սրանով չի ավարտվելու:Առջեւում կան նոր ընտրություններ եւ ամեն մեկն իր գործունեության ընթացքում պետք է հիշի, որ կա վաղվա օրը, հասարակության եւ քաղաքական մյուս դեմքերին նայելու խնդիր կա: Եթե այս ձեւով է քաղաքական ուժը փորձում քաղաքական դաշտում կայանալ, ապա ինքնամեկուսացման լավագույն ճանապարհն է: Ենթադրենք` երկու տարով մի մանդատ էլ ավելի ունեցան, բա հետո՞»:
Պարոն Սաֆարյանը նաեւ զարմացել է, թե ինչու է հիմա պարոն Քոքոբելյանը բարձրաձայնում Մասիս Այվազյանի կենսագրությունն ու անցած ուղին. «Քոքոբելյանն ինչո՞ւ չի վկայակոչել, որ «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի տեսահոլովակում իրենք սիրով համաձայնում էին Արմեն Մարտիրոսյանին, ինձ Անահիտ Բախշյանին, Լարիսա Ալավերդյանին գովել, իսկ ազգի համար մեծ ծառայություններ արած Մասիս Այվազյանի ազգանպաստ ծառայությունները չներկայացվեցին քարոզարշավի ընթացքում: Ես գնահատականներ չեմ տալիս , բայց եթե խոսում ենք առավելություններից, ապա ինչո՞ւ էր ամբողջ քարոզարշավը կառուցված մեր անձերի վրա»:
Պարոն Սաֆարյանը նաեւ վիրավորվեց Քոքոբելյանի դիտարկումից, թե Ստյոպա Սաֆարյանը Մասիս Այվազյանի քաղաքական ենթակայության տակ ՀՀՇ-ում քաղաքական գործունեություն է ծավալել. «Քոքոբելյանն ակնհայտորեն սահմաններ է անցնում: Ի տարբերություն իրեն, ես ենթակա չեմ եղել: Եթե լավ հետաքրքրվի իմ կենսագրությամբ, թե այն տարիներին բացի նաեւ ՀՀՇ անդամ լինելուց ինչով էի զբաղված, կհասկանա, ով էր շեֆ, ով` ենթակա: Կոռեկտության կոչ եմ անում Քոքոբելյանին, հակառակ դեպքում զրույցը լավ տեղ չի տանի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Փաստորեն Ստյոպիկը նախկին ՀՀՇ-ականա ու լռում ա դրա մասին, ախ Ստյոպիկ Ստյոպիկ: Դու ամբողջ կյանքում էլ ենթակա ես եղել Ստեփան:ՃՃՃ
Էս ել իմացանք, Ստյոպա Սաֆարյանը ՀՀՇ կարկառուն դեմքերիցա եղել, կարողա հիմա էլ ՀՀԿ-իցա?:ՃՃՃՃՃՃ Ստյոպիկ ճիշտը ասա մի ամաչի:ՃՃ