Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյանն ու Լևոն Բարսեղյանը կողմ չեն երկարատև հանգստին

Հունվար 09,2014 15:36

«Տոների առատությունը երկրի պարապության մասին է խոսում»,-Aravot.am-ի հարցին` տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրի համար նպատակահարմա՞ր է 11 օր հանգստանալը՝ այսպես պատասխանեց  «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ 11 օր հանգստանալու փաստը քննադատության էր ենթարկել նաև Հրանտ Բագրատյանը, որը մասնավորապես նշել էր. « Ինչպես ասում են. մի հիմար փոսը քար է գցում, 100 խելոք չեն կարողանում հանել։ Հիմա մերն է։ Այդ 11 օրից առնվազն 8-ը ավելորդ շռայլություն է։ Դե սա արդեն 64 ժամ է։ Սա արդեն հերիք է ասելու, որ ՀՀ-ում 2014-ին միջին աշխատանքային շաբաթվա տևողությունը լինելու է 38,8 ժամ։ Մնում է գտնել, թե Հայաստանի պարագայում այդ որ հիմարի որոշումն է»։

Լևոն Բարսեղյանը միևնույն ժամանակ նկատում է, որ «աշխատավորը աշխատում  է»: Իսկ պետական ապարատի աշխատողների մասին այսպիսի կարծիք է հայտնում. «Եթե խոսքը բյուջետային, համայնքային աշխատակազմի մասին է, ապա համարում եմ, որ այդ 11-օրյա հանգիստը  շատ -շատ է: Սա երկրի ճգնաժամային իրավիճակի, լճացման ուղղակի, կամ անուղղակի արտացոլումն է»:

Լևոն Բարսեղյանը մեր երկրում ներկայիս իրավիճակը համեմատում է այն մարդու հետ, ով փախչում է խնդիրներից ու «տրվում խմելու, ծխելու, Ֆեյսբուքից դուրս չի գալիս»:

Մեր  իշխանության մասին պարոն Բարսեղյանն ասաց հետևյալը. «Հիմա իշխանությունը և պետական բյուջետային համակարգը հանգստի է տրվել»:

Ըստ Լևոն Բարսեղյանի` պետությունը համայնքային բյուջեների վրա նստած մեծ ապարատ է պահում, որի շնորհիվ «աճեցվում է վարչական ռեսուրս` մարդաքանակ ու գլխաքանակ, որ  քարոզարշավի ժամանակ այս ու այն կողմ տեղաշարժվի ու զորաշարժվի»:

Այնուհետև կատարեց հետևյալ եզրահանգումը. «Եթե կարողանում ես մեկ շաբաթ ավելի այդ մարդկանց  արձակուրդ տալ, որը կազմում է 52 շաբաթից մեկը, ապա դա նշանակում է, որ 1/52-ով կարող ես աշխատակազմը կրճատել: Հակառակն էլ կարելի է անել. աշխատակազմը կրկնակի մեծացնել և տարվա կեսը տոն հայտարարել: Իսկ եթե կարողանում ես այդքան հանգստյան տոներով երկիր կառավարել, ուրեմն աշխատակազմդ ուռճացված է» :

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ևս կողմ չէ երկար հանգստանալուն: Նա մեզ հետ զրույցում փոխանցեց հետևյալը. «Իմ կարծիքն էլ է այդպիսին, որ պիտի մի քիչ սահմանափակել հանգստյան  օրերը, չնայած շատ երկրներում Ամանորն ամենամեծ տոնն է համարվում և ամենաերկարը տարվա մեջ:  Կապ չունի երկրի տնտեսական վիճակը, ավելի շատ է պետք աշխատել, քան հանգստանալ»:

Պետական ապարատի ուռճացվածության մասին դիտարկմանն ի պատասխան՝ տիկին Աճեմյանն ասաց. «Չեմ կարծում, որ մեկը մյուսի հետ կապ ունի: Իրականում հատկապես մեզ նման երկրի համար ավելի շատ աշխատելն ավելի շատ օգուտ կբերի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ավելի լավ է այդ իշխանություն կոչեցյալները ընդհանրապես չաշխատեն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031