Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակքեյբը «Р-Спорт»-ին պատմել է, թե կարմրասպիտակների ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել նրանից: «Մովսիսյանի համար առաջարկներ եղել են, սակայն ակումբը բոլորն էլ մերժել է: Յուրան «Սպարտակի» առանցքային խաղացող է եւ մոսկվացիները շահագրգռված չեն նրան վաճառելով: Տեսնենք, թե ինչ կկատարվի «տրանսֆերային պատուհանի» մնացած ժամանակահատվածում», – ասել է գործակալը:
Ռուսական մամուլը տեղեկացնում է, որ Յուրա Մովսիսյանով հետաքրքրված է, մասնավորապես, գերմանական «Վոլֆսբուրգը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ