Aravot.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, ի վերջո ի՞նչ որոշում կայացրեց ոստիկանությունը՝ ուսումնասիրելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը տեղի ունեցած միջադեպին առնչվող նյութերն ուսումնասիրելով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Արմեն Մալխասյանը Aravot.am-ին փոխանցեց հետեւյալը.
«Ծառայողական քննություն է կատարվել միջադեպի հետ կապված եւ ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնք այդտեղ ծառայություն էին կատարում՝ Ս. Բաղդասարյանը եւ Գ. Ղասաբողլյանը ստացել են նկատողություն: Ընդ որում՝ Ս. Բաղդասարյանը ստացել է խիստ նկատողություն, Գ. Ղասաբողլյանը նկատողություն»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ծառայություն իրականացնող այդ ոստիկանները եւ բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի ցուցումով լրագրողներին խոչընդոտեցին լուսաբանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը:
Ավելին, ոստիկանները չմիջամտեցին, երբ բուհի ուսանողները քաշքշում ու հայհոյում էին իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ