«Նաիրիտ»-ի աշխատակիցները մեծ հույսեր ունեն, որ գոնե այս տարվա առաջին կիսամյակում կստանան իրենց մոտ 13-14 ամսվա աշխատավարձը, իսկ գործարանը կսկսի աշխատել։
Տարեվերջին նրանք մեկ ամսվա աշխատավարձ էին ստացել։
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ի դեպ, այսօր «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հերքեց այն լուրերը, թե գործարանի տնօրինությունն ամեն ամիս պարբերաբար բարձր աշխատավարձ է ստանում. «Նրանք ստանում են այն ժամանակ, երբ աշխատողներն են ստանում։ Դեռ ավելին՝ վերջին 6 ամսվա ընթացքում գործարանի վարչական անձնակազմը աշխատավարձի 75 %-ն է ստանում»։
2010 թ-ից «Նաիրիտ» գործարանը արտադրանք չի տալիս, իսկ աշխատողների մի մասն էլ ստանում է աշխատավարձի միայն 2/3-ը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում