Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԱԿ-ը տարին փակեց դատարանում՝ ԱԺ-ին հաղթելով

Հունվար 09,2014 14:03

«Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցյալ տարին ավարտեց հաղթանակով. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանը ճանաչեց իրավունքների խախտման փաստը եւ որոշեց պարտավորեցնել պատասխանող կողմ ճանաչված Ազգային ժողովին, որպեսզի ԻԱԿ-ին տրամադրի 2012թ.առաջին կիսամյակի ԱԺ նախագահի 12 կարգադրությունները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց, թե Ազգային ժողովի դեմ դա իրենց առաջին հայցն էր:Դեռ 2012թ.նոյեմբերի 22-ին ԻԱԿ-ը դիմել էր ԱԺ, որպեսզի տեղեկություններ ստանան ԱԺ նախագահի կարգադրությունները:

ԱԺ-ն կազմակերպության դիմելուց 4 ամիս հետո ուղարկել էր 1-ին կիսամյակի կարգադրությունները՝ համարակալված:

Երբ ԻԱԿ-ն ուսումնասիրել էր դրանք, պարզվել էր, որ պակաս է ուղարկվել 12 կարգադրություն:
ԻԱԿ-ը կրկին դիմել էր ԱԺ, սակայն, նրանք հրաժարվել էին տրամադրել բացակա-կարգադրությունները, պատճառաբանելով՝ քանի որ աշխատակիցների անձնական տվյալներն են, դրանք չեն կարող տրամադրվել կազմակերպությանը:

ԻԱԿ-ը դիմել էր դատարան:

Ի դեպ, ըստ զրուցակցիս՝ Շուշան Դոյդոյանի, դա առաջին, ամենակարճ ժամանակամիջոցում ավարտված դատն էր, երբ վերականգնվել է նրանց իրավունքի խախտման փաստը:
Մեր հարցին, թե հինգ տարուց ավելի ընթանում է «Երեւանի կառուցապատման եւ ներդրումների իրականացման գրասենյակ»ՊՈՍԿ-ի դեմ հայցի քննությունը, դա կարո՞ղ ենք պնդել, որ ամենաերկարատեւն է տեղեկատվություն ստանալու իրավունքների դատական պաշտպանության պատմության համար, Շուշան Դոյդոյանը հայտնում է, որ դեկտեմբերի 10-ին ավարտվել է իրենց հաղթանակով:

Ի դեպ, կազմակերպությունն անցյալ տարի ունեցավ երկու պարտություն.Ազգային անվտանգության ծառայության եւ «Աշտարակ կաթի» դեմ գործերով:
Ազգային անվտանգության ծառայության դեմ հայցով ԻԱԿ-ը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարան:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի համար, թերեւս, անհասկանալի է, «Աշտարակ-կաթի» դեմ իրենց պարտությունը:

Բանն այն է, որ նույն հիմքով, նույն պահանջներով վարչական դատարանում ԻԱԿ-ը հաղթել է «Մարիաննա» ընկերությանը, անգամ ստացել 180 000 դրամի դատական ծախսերի փոխհատուցում, իսկ «Աշտարակ կաթի» դեպքում պարտվել են, եւ պատրաստվում են վճռաբեկության կարգով դիմելու ՀՀ վճռաբեկ դատարան:

Կազմակերպությունը պահանջել էր տեղեկություններ, արտադրանքի բաղադրության հետ կապված, մասնավորապես, թե որքան տոկոս է կազմում բնական կաթը:

Շուշան Դոյդոյանը մեր հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց նաեւ, որ իրենց հայցը բավարարվել է մեկ կուսակցության դեմ՝ ՀայԴեմկուսի դեմ. կուսակցությունը փոխհատուցել է նաեւ 104.000 դրամ :

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031