Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք

Հունվար 09,2014 13:54

Մատաղիսի գործ: Թերևս բոլորը այս արտահայտությունը լսելով վերհիշում են արդեն մեկ տարի առաջ ավարտված դատական գործընթացը և Մատաղիսում տեղի ունեցած դեպքերը:
Բոլորն են հիշում ինչպես արդարացվեցին տարիներ շարունակ դաժան սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդները` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:

Արդարացման արդարացի դատավճիռը հրապարակվեց 2012 թ. հունվարի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Հենց նույն օրը մի քանի լրատվական կայքերի լրագրողների հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանը, ում զինդատախազ լինելու տարիներին մեղադրանք առաջադրվեց Ա. Զալյանին, Մ. Սերոբյանին, Ռ. Սարգսյանին, դատավճռի հրապարակումից հետո ասել է. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

Այս հարցազրույցով և երիտասարդների մասին ասված այս խոսքերով Գ. Ջհանգիրյանը վիրավորել և արատավորել է արդեն արդարացված երիտասարդների պատիվն ու արժանապատվությունը:

Ցանկանալով վերականգնել իրենց բարի անունն ու համբավը Ա. Զալյանը, Մ. Սերոբյանը, Ռ. Սարգսյանը 2013 թ. հունվարի 15-ին դիմել էին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում և պարտավորեցնել Գ. Ջհանգիրյանին հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել :
2013 թ. հուլիսի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր հայցադիմումը` «Գ. Ջհանգիրյանի արտահայտություններում վիրավորական և զրպարտչական արտահայտություններ չտեսնելով»:

2013 թ. սեպտեմբերի 16-ին Արայիկ Զալյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, սակայն 2013 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել էր բողոքը մերժելու մասին որոշում:

2013 թ. դեկտեմբերի 26-ին Ա. Զալյանը վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարան: Վճռաբեկ բողոքում դիմումատուն դատարանից խնդրում է` ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր կազմով քննության:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031