ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին` ժամը 18:00-20:00-ը, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի եկեղեցի):
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում։
Որոշումը կայացվել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի ունեցած Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, որին մասնակցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն