Այսօր «Ուրբաթ» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով ամանորյա իրադարձություններին, վերլուծելով տոներից հետո ստեղծված իրավիճակը՝ առանձնահատուկ ուշադրության արժանացրեց ավտովթարներին ու դրանց ապահովագրմամբ զբաղվող ԱՊՊԱ համակարգին:
Փաստ է, որ տոնական օրերին ավտոճանապարհային պատահարների թիվը սովորականից ավելի է լինում, սակայն Ահարոն Ադիբեկյանն այս առումով նկատեց ոչ թե միայն վարորդների մեղավորությունը, այլ`այն, որ ստեղծված ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո, որը թվում էր՝ թե դրական ազդեցություն պետք է ունենա, հակազդեցություն է եղել`ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի ու տուժածների թիվը:
Ահարոն Ադիբեկյանը ներկայացնելով թվային տվյալներ, նշեց, որ նախկինում, երբ չկար ԱՊՊԱ համակարգը, ճանապարհատրանսպորտային վթարների հետեւանքով տարեկան ունենում էինք 500 զոհ, 1500 հաշմանդամ: Հետո գնալով այդ թվերը նվազեցին, դառնալով 300 եւ 1000: Իսկ այժմ պատկերը շատ է փոխվել, թվերը եռապատկվել են: Հետեւաբար նա հանդես եկավ կոչով. «Պետք է պայքարել ԱՊՊԱ-ի դեմ, որովհետեւ այն մեծ վնաս է հասցնում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ