Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ` Հրաչյա Հարությունյանի դատավարությունից

Հունվար 09,2014 11:56

«Դեկտեմբերի 14-ին հայրիկիս` Հրաչյա Հարությունյանի դատավարությունը հետաձգվեց երեք ամսով` մինչև մարտ»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ նոր զարգացումներ կան Մոսկվայի Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով ավտովթարի ենթարկած հայազգի Հրաչյա Հարությունյանի գործի քննությունից, այսպես պատասխանեց նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով 18 հոգի մահացել էր:
Լիլիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ հիմքով են գործի քննությունը հետաձգել: Նա այդ մասին հստակ տեղեկություն չուներ:

Մեր մյուս հարցին `Հրաչյա Հարությունյանը փաստաբան ունի՞, ո՞վ է զբաղվում նրան դատարանում պաշտպանելու գործով, Լիլիթը պատասխանեց. «Իրավաբանին մենք չենք վարձել , բայց հայրս իրավաբան ունի, այդ հարցերով զբաղվում է Արա Աբրահամյանը»:

Ռուսական մամուլում վերջին օրերին նյութեր հրապարակվեցին այն բովանդակությամբ, թե Հրաչյա Հարությունյանն ընդունում է իր մեղքը և չի պատրաստվում գործը վերանայելու պահանջ ներկայացնել:

Լիլիթին խնդրեցինք պարզաբանել` դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Նա ասաց. «Իմ հայրն իրեն մեղավոր է ճանաչում այն  առումով, որ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտել է` մեքենան թեքելով, որի արդյունքում բավականին շատ մարդիկ են մահացել: Իսկ մնացած առումներով ինքը մեղավոր չէ: Եթե մեքենան ճանապարհին է խափանվել իր մեղքը որտե՞ղ է, չգիտեմ»:

Լիլիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ իր հայրն այժմ առողջական խնդիրներ չունի:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031