Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը սպասում էր, որ վարչապետին փոխելով՝ Սերժ Սարգսյանը կամ կնշանակի իրեն, կամ իր համար շահեկան որևէ մեկին». medialab.am

Հունվար 09,2014 11:36

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը, վերլուծաբանները մի քանի գործոններով են բացատրում:  Ըստ  քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի, «հակամարտությունն» այս դեպքում իրականում ընթանում է Բարգավաճ Հայաստան -վարչապետ ենթատեքստում:

«Եթե հիշում ենք, Գագիկ Ծառուկյանը մի անգամ ասաց, որ ԲՀԿ-ն ոչ թե ընդդիմություն է, այլ այլընտրանք: Ես այդ խոսքերը հետևյալ իմաստով եմ հասկանում՝ իրենք հանդես են գալիս ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, այլ վարչապետի դեմ»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը՝ վերլուծելով  վերջին զարգացումները:
Այս հեռակա բանավեճին հետևող վերլուծաբաններից ոմանք կանխատեսեցին Քոչարյանի վերադարձը, կարծիք հայտնեցին, թե նման քայլերով ռուսամետ ուժերը Ռոբերտ Քոչարյանի միջոցով փորձում են պաշտոնանկ անել վարչապետին, ով մշտապես աչքի է ընկել հակառուսական քաղաքականությամբ: Իսկ վարչապետն էլ իր հայտարարությամբ փորձում է ցույց տալ, որ ամուր կառչած է իր աթոռին:

Այս տեսակետների հետ համամիտ չէ քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը. նա կարծում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ամենառուսամետ գործիչը հենց վարչապետ Տիգրան Սարգսյանն է, ով շատ ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու համար:

«Ես կարծում եմ, որ Հայաստանի ռուսամետ հիմնական ուժը հանդիսանում են հենց վարչապետն ու Սերժ Սարգսյանը»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ Քոչարյան-Սարգսյան «հակամարտությունը» նոր չէ: Նա նշում է, որ դեռեւս 2013 թվականի հունվարին ինտրիգ կար՝ Քոչարյանը կմասնակցի նախագահական ընտրություններին, թե չի մասնակցի:

«Այն ժամանակ իր հարցազրույցում Քոչարյանը Սերժ Սարգսյանին հասկացնում էր, որ իր վերադարձի համար հիմնական գործոններն առկա են, բայց ինքը չի առաջադրվում զուտ էթիկական գործոններից ելնելով: Նաև ասել էր, որ ճիշտ է, Սերժ Սարգսյանի վարչապետը խոսում է տնտեսական աճից, բայց այս վարչապետն ի զորու չի լինելու ապահովել աճի կայունությունն ու շարունականությունը»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերի պատասխանը կարելի է համարել Սերժ Սարգսյանի՝ կառավարությանը տրված այն հանձնարարականը, որ եթե կառավարությունն ու վարչապետը տարեկան կտրվածքով չապահովեն 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տան:

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև այս հեռակա երկխոսությունը ցույց էր տալիս, որ Քոչարյանը հասկացնում է, թե կարող է վերադառնալ, բայց չի վերադառնա, և կառավարությանը պետք է փոխել: Սերժ Սարգսյանն էլ հասկացնում էր, որ եթե կառավարությունը 7 տոկոսանոց աճ չարձանագրի, ապա ինքը կփոխի: 2013 թվականի ընթացքում պայմանավորվածությունները խախտեցին, ստացվեց այն, որ Սերժ Սարգսյանը չկատարեց այն, ինչ սպասում էր Ռոբերտ Քոչարյանը, այն է՝ տարեվերջին կառավարության փոփոխություն»,- նշում է Ստյոպա Սաֆարյանը: Նրա կարծիքով՝ այս խնդիրը Քոչարյանի վերադարձի շուրջ է:

«Կարելի է ենթադրել, որ Քոչարյանը սպասում էր, որ վարչապետին փոխելով՝ Սերժ Սարգսյանը կամ կնշանակի իրեն, կամ իր համար շահեկան որևէ մեկին»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031